Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

88-ի շարժում-30. Զինագործ հերոսը նահատակվեց իր նախագծած նռնակի փորձարկումից

Էդիկ Տոռոզյան` 88-ի համազգային շարժման լուսավոր կերպարներից մեկը: Նա արցախյան պատերազմի առաջին զոհն է: 35 տարեկան էր: Չամուսնացած: Նոր Հաճնի «Սապֆիր» գործարանում աշխատում էր որպես կոնստրուկտոր-ինժեներ: Էդիկին ճանաչում էին միայն նրա հարազատ քաղաքում` Նոր Հաճնում, մերձավոր ընկերական շրջապատում, ԱԻՄ-ում. նա երդվյալ անկախական էր, չէր հավատում կայսրությանը, Սովետի հումանիզմին ու ԼՂ խնդրի արդարացի լուծմանը: Նա մարդկային այն տեսակն էր, որ լուռ, նվիրումով` առանց բարձրագոչ ելույթների, ծառայում էր հայրենիքին` մարտիրոսության ճանապարհին կերտելով հայրենիքի նվիրյալի կերպարը:


Սումգայիթի հայկական ջարդերը, Արցախում հաճախակիացող սադրանքները մտահոգիչ էին։ Սկսում է առարկայանալ «Սապֆիր» ԱՄ արտադրական բազայի հիման վրա զենքի արտադրություն կազմակերպելու գաղափարը: Էդիկ Տոռոզյանը 1988-ին նախագծում, ապա զինագործ ընկերների մասնակցությամբ գործարկում է պատրույգային նռնակների ընդհատակյա արտադրությունը, որի թողարկած առաջին խմբաքանակն ուղարկվում է Նախիջևանի Զնաբերդ գյուղի ինքնապաշտպանության կազմակերպիչներին: Նռնակների արտադրությանը զուգընթաց շարունակվում են նաև այլ զինատեսակների ձեռքբերման, տեղի բազայի հիման վրա նախագծման, արտադրության և փորձարկման աշխատանքները:

Էդիկ Տոռոզյանը զոհվում է «կապսուլային» նռնակի հերթական փորձարկման ժամանակ:

Էդիկ Տոռոզյանը նահատակվեց 1989թ-ի օգոստոսի 8-ին: Հուղարկավորության օրը հայրենի Նոր Հաճնը դարձել էր արժանապատվության ու վշտի, հաղթանակի ու ցավի յուրօրինակ ներդաշնակություն:

Փառանձեմ մայրիկը` հերոսի մայրը, տարիներ առաջ հիշել է մի դրվագ որդու հուղարկավորության արարողությունից. «Բալայիս մարմինն արդեն «տանում էին», «Շողակն»-ի տնօրենը ներս մտավ, ասացի` Աշոտ Նիկիտիչ, չե՜մ ափսոսում, Ղարաբաղին մատաղ եմ արել իմ բալայիս, մենակ խնդրում եմ, բալիս գործերը շարունակեք, Ղարաբաղը փրկեք: Հիմա, Աստված մի արասցե, եթե մի բան լինի, էլի պետք կգամ, ուրիշ բան որ չէ, համով ճաշեր եմ եփում… կռվեն, նորից հաղթեն»:

Նոր Հաճնի կենտրոնական փողոցը այսօր կրում է Էդիկ Տոռոզյանի անունը, սակայն արդեն 29 տարի քաղաքից բացակայում է միայն Էդիկին բնորոշ ոգին, այն կրակը, որ ծնվեց հարյուրավոր հայորդիների հոգիներում` դառնալով համազգային շարժում, Երրորդ հանրապետություն, հաղթանակ արցախյան պատերազմում: Հազար փառք, վասն հայրենյաց նահատակվածներին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում