Լուրեր
Ապրիլը բոլոր հարցերի պատասխանը կտա․ ՀՅԴ-ն «խանդո՞ւմ» է «Ծառուկյան» դաշինքին

«ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել այս խորհրդարանի գործունեության ողջ ժամկետում համագործակցության համար և չկա որևէ պատճառ, որպեսզի մեր դրած նպատակներից հրաժարվենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը`պատասխանելով ՀՅԴ-ՀՀԿ հետագա համագործակցությանը վերաբերվող հարցին:

«Քանի դեռ ՀՅԴ-ն կոալիցիայում է, ինքն էլ պաշտոնավարում է`հիմք չի տեսնում դժգոհել կառավարության գործունեությունից: Այլապես, ինքն ունի այնքան բարոյականություն և սկզբունքայնություն`համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»,-նշեց Մինասյանը:

  • Դիտումներ՝ *