Հացադուլի մեջ գտնվող՝ «Սասնա Ծռերի» անդամներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի աջակիցներն այսօր՝ հունվարի 11-ին, բողոքի ցույց են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ:
Ցուցարարները հանդիպել են ՄԻՊ աշխատակիցների հետ, ապա երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա: Հասնելով Պուշկին-Մաշտոցի պողոտա խաչմերուկ՝ ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, սակայն, ոստիկանները նրանց հրմշտելով դուրս են բերել փողոցի բանուկ հատվածից: