Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին զսպվածություն ու հանգստություն պահպանել հանրապետությունում զանգվածային անկարգությունների ֆոնին։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատի մամլո ծառայությունում։
Ֆրանսիայի նախագահը նաև անհանգստություն է արտահայտել՝ կապված բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների թվի հետ։ Բացի այդ, երկու երկրների առաջնորդները որոշել են ավելի ուժ ժամկետ տեղափոխել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի այցն Իրան։
Ավելի վաղ Հասան Ռուհանին դիմել էր Մակրոնին, որպեսզի Ֆրանսիայի նախագահը միջոցառումներ ընդունի ընդդեմ Ֆրանսիայում բնակվող Իրանի քաղաքական հակառակորդների խմբի։