Google ընկերությունը փորձարկել է տեքստի ճանաչման Tacotron 2 համակարգը՝ մարդկային խոսքի իրական սինթեզով։ Արհեստական ինտելեկտի ձայնը դժվար է տարբերել իրականից։
Տեքստի ընկալման և ձայնային վերարտադրման երկրորդ սերնդի համակարգը հիմնված է նեյրոնային ցանցերի վրա։ Արհեստական ինտելեկտը սովորել է արտաբերել նախադասությունը ճիշտ առոգանությամբ, շեշտերով ու դադարներով։
Համակարգը դեռևս կարող է արտասանել բառերը միայն կանացի ձայնով և միայն անգլերենով։ Ապագայում Tacotron 2-ը կներդրվի Google-ի ծառայություններում, ինչպիսին Google Assistant-ն է կամ ֆիրմային առցանց թարգմանիչը։