Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Այս տարի տնտեսական ընդհանուր իրավիճակը շատ ավելի լավ է, քան մենք ակնկալում էինք. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փաստում է, որ անցնող տարում տնտեսական իրավիճակը ակնկալվածից լավ է: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը` անդրադառնալով 11 ամիսներին տնտեսական ակտիվության 7.3 տոկոսանոց աճին և տարեվերջին տնտեսական աճի սպասվող տեմպերի փոփոխությանը: «Տնտեսական ակտիվության աճը չպետք է շփոթել տնտեսական աճի հետ: Հնարավոր է այս ամիսների ծավալների աճ լինի, բայց շահույթն ու աշխատավարձերը, որոնք կազմում են տնտեսական աճը, նույն տեմպով չաճեն, որքան ակտիվության ծավալներն են: Այնուամենայնիվ մենք վստահ ենք, որ իրական աճը կգտնվի 5.5-6 տոկոսի սահմաններում»,-ասաց նախարարը:

Հարցին ի պատասխան` հնարավոր է արդյոք այս պայմաններում վերանայվի հաջորդ տարվա համար 4.5 տոկոս աճի կանխատեսումը` Վարդան Արամյանը նշեց, որ այդ ցուցանիշի համար հիմք են ծառայել երկարաժամկետ մոդելն ու տնտեսական ֆունդամենտները: «Մենք հիմա, այո, ունենք տնտեսական ակտիվության առաջանցիկ տեմպեր, քան ակնկալում էիք, ինչից կախված տնտեսական աճը, իհարկե, կտարբերվի: Բայց մենք, որպես ֆինանսների նախարարություն, պահպանողական վարքագիծ ենք ցուցաբերում: Երբ դու գնում ես քո նշած տիրույթի վերին սահմաններով և հետագայում դա չի իրականանում, բնականաբար, դրանից ածանցված հարկերն էլ սխալ ցուցանիշ ես կանխատեսում ու սխալ նախագիծ ես ներկայացնում: Դա նշանակում է, որ ցանկացած գնով հարկային մարմինները տնտեսվարողներից պետք է կորզեն հարկերը, սա խիստ վտանգավոր կարող է լինել»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է ապագայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 10 հազար դոլարի շեմին հասցնելուն, ապա Վարդան Արամյանը կարծում է, որ դա անհասանելի ցուցանիշ չէ, այնուամենայնիվ շատ աշխատելու անհրաժեշտություն կա: Նախարարը նկատեց, որ նման ցուցանիշի հասնելու համար անհրաժեշտ են համալիր փոփոխություններ: «Երբ քեզ մոտ անընդհատ արտահանման սեկտորն է աճում ու դա աճում է ի հաշիվ արտադրողականության և ավելի արագ է աճում, քան քո առևտուր անող երկրներում, դա հանգեցնում է փոխարժեքային ճշգրտումների` արժևորման ուղղությամբ: Ես չեմ կարծում. որ այդ ցուցանիշը անհասանելի է: Բայց դրա համար պետք է լավ աշխատել, պետք են ներդրումներ, բարեփոխումներ, լավ ենթակառուցվածքներ, այն, ինչ մենք դրեցինք 2018-ի բյուջեի հիմքում»,-ավելացրեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում