Ամերիկացի ֆերմեր Դասթին Փիլարդը գաճաճ կովերի ցեղատեսակ է ստացել: Օրիգինալի համեմատ՝ մոդիֆիկացված կենդանիները երկու անգամ փոքր են, այդպիսի կովին կարելի է նաև տանը պահել որպես ընտանի կենդանի: Այս մասին հայտնում է Metro-ն:
Նշվում է, որ մինի-կովերի ստացման համար 46-ամյա ֆերմերը երկար տարիներ աշխատել է: Դրանց բարձրությունը չի գերազանցում 90 սմ-ը:
Միաժամանակ, տղամարդը վստահեցնում է, որ կենդանիները լիովին առողջ են: Նրա խոսքով՝ կովերը «շան պես վազում են շուրջբոլորը, հարմարվում են մարդկանց, հանգիստ և շփվող են»: