Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը մուսուլմանական երկրներին կոչ է արել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցին նվիրված գագաթնաժողովի բացման ժամանակ ելույթի ընթացքում:
Էրդողանն ասել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու (Դոնալդ Թրամփի) որոշումը ծառայում է արմատական հոսանքների շահերին:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը դատապարտած պետություններին:
Հիշեցնենք՝ այսօր Ստամբուլում ընթանում է Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Երուսաղեմի հարցին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ-երկրների ղեկավարները: