Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ՄԻԵԴ որոշման ամբողջական կատարումը հնարավոր է միայն ԼՂ համակարտության կարգավորումից հետո. Արա Ղազարյան

«Միանգամայն սպասելի էր ՄԻԵԴ այս որոշումը։ ՄԻԵԴ-ը մնացել է իր սկզբունքներին հավատարիմ։ Պարիտետը պահպանվել է։ Այս գործի հիմնական ուղղությունն արդեն իսկ տրված էր 2015-ին կայացված վճռում։ Այստեղ արդեն տրված էր, որ այս վճիռը պետք է կատարվի քաղաքական գործընթացներին զուգընթաց, խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։ Այս որոշումը շատ հետաքրքիր կամրջակ է. ղարաբաղյան կոնֆլիկտը կկարգավորվի՝ ՄԻԵԴ վճիռը կիրագործվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց «Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռներին, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։

«Չիրագովն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսեր։

«Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո դատական ծախսերի համար։

Երկու գործերով ՄԻԵԴ-ը վճիռները հրապարակել էր 2015թ․-ի հունիսի 16-ին։ Այդ ժամանակ, սակայն, ՄԻԵԴ-ը դեռ չէր կարողացել որոշում կայացնել փոխհատուցման վերաբերյալ։ Իսկ այսօր արդեն ՄԻԵԴ-ն առանձին վճիռներով որոշեց, թե որքան է գործերով նյութական փոխհատուցման չափը։

Փոխհատուցման նման ցածր շեմ սահմաները, Ղազարյանի խոսքերով, բնական է, քանի որ ժամանակ է անցել, և հետո հնարավոր չէր հստակ հաշվարկել վնասի չափը։

Արա Ղազարյանը նշեց, որ վճռի վերջնական կատարում ասելով՝ հասկանում ենք փախստականների վերադարձ։ Չիրագովն ապրի Լաչինում, իսկ Սարգսյանը՝ Գյուլիստան գյուղում։ Իսկ այս փուլում, երբ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, ՄԻԵԴ-ը կարող է միայն արդարացի փոխհատուցում տալ գումարի տեսքով։ «Արդարացի փոխհատուցումը միայն գումարային փոխհատուցում չէ։ Դա նախատեսում է նաև խախտված իրավունքի ամբողջական վերականգնում։ Այս դեպքում՝ վերադարձ և գույքին տնօրինել։ Իսկ այս վճռով հաստատվում է, որ դրա իրագործումը հնարավոր չէ՝ մինչև Ղարաբաղի կոնֆլիկտը չլուծվի»,- ասաց Ղազարյանը։

Նա նշեց, որ նմանատիպ է նաև Հյուսիսային Կիպրոս-Թուրքիա գործը։ Այս գործով էլ գումարային փոխհատուցումները տրվել են, բայց վճռի վերջնական կատարումը՝ փախստականների վերադարձը 30 տարվա մեջ դեռ շարունակվում է։ «Նման սցենարով է նաև Չերագովն ընդդեմ Սարգսյանի գործը։ Ակնհայտ է, որ այս գործը չի կատարվի։ Դատարանը հղում է կատարել վերջին իրադարձություններին՝ ապրիլյան դեպքերին, նշելով վճռի կատարման անհնարինությունն այս փուլում։ Վճռի ամբողջական կատարումը տեղափոխվել է նախարարների կոմիտե և մնալու է նախարարների կոմիտեի օրակարգում մինչև ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը»,- ասաց Ղազարյանը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս վճռի կատարումն ունի երկու հարթություն՝ իրավական և քաղաքական։ Քաղաքական ասպեկտն այն է, որ այս երկրու պետությունները Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց իրենց վրա պարտավորություն են վերցրել Ղարաբաղի կոնֆլիկտը լուծել, որն այս վճռի կատարման կոնտեքստում պետք է հաշվի առնել։ Իսկ իրավական ասպեկտն արդեն դատարանի կողմից կիրառված բոլոր չափանիշներն են, որոնք կիրառվել են վնասի չափը հաշվարկելիս, պատճառահետևանքնային կապը գտնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում