Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել

ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 11-ին «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում է անցկացվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տկն. Նատալյա Վուտովան, ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալիկ Ավետիսյանը, ծրագրի միջազգային ղեկավար, պրն. Անդրեյ Եսինը, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ՀՀ ԶՈՒ-երում մարդու իրավունքների ամրապնդմանն աջակցելու նպատակով Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման բարելավումը և ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխման, հայտնաբերման, տեղեկացման և քննության գործընթացների կատարելագուծումը։

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ գնդապետ Ավետիսյանը կարևորել և արժևորել է խորհրդատվական խմբի կողմից իրականացվող աշխատանքը, ընթերցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը կլոր սեղանի մասնակիցներին։

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատու, Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ պրն. Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցները, որում բարձրաձայնված խնդիրների շուրջ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում