Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են համատեղ ջանքերով համոզել ԱՄՆ-ին փոխելու Երուսաղեմի հարցով որոշումը։ Այս մասին հայտնում է NTV հեեռուստաալիքը։
Մակրոնի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ Երուսաղեմի պատմական կարգավիճակի պահպանումը հանդիսանում է ողջ մարդկության պարտավորությունը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է Երուսաղեմի հարցով համատեղ ջանքերի և սերտ համագործակցության նշանակությունը։