Երբ որ մենք Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք տեղեկատվություն, կստուգենք և դա կհիմնավորվի, անկախ նրանից նա աշխատում է, չի աշխատում ազատվել է, երբ է ազատվել, կհետևի քրեական պատասխանատվություն: Այս մասին, այսօր հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է կոռուպցիոն սկանդալում և ինչո՞ւ ստուգումներ չեն արվում նյութերով: