Թուրքիայում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 28 զինծառայողի, ովքեր մասնակցել են 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին: Նրանք բոլորը մեղադրվել են երկրի «սահմանադրության նկատմամբ ոտնձգություն կատարելու» մեջ, հայտնում է Dogan գործակալությունը:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 000 մարդ, ձերբակալությունները շարունակվում են: Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները 360 մարդու ձերբակալության հրամանագիր են տվել, ովքեր կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի և երկրում 2016 թ. պետական հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով։