Իրանը ծրագրում է մոտ ապագայում իր ռազմանավերն ուղարկել ԱՄՆ ափեր՝ Մեքսիկական ծոց և Ատլանտյան օվկիանոս։ Ինչպես հայտնել է NBC հեռուստաալիքը, նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հուսեյն Խանզադին, ով նոյեմբերի 6-ին այդ պաշտոնում փոխարինել է Հաբիբոլա Սայարիին:
Խանզադին, ելույթ ունենալով իր նշանակումից հետո առաջին մամլո ասուլիսում, խոստացել է, որ Իրանի ռազմածովային ուժերը կանեն այնպես, որպեսզի երկրի դրոշը ծածանվի Մեքսիկական ծոցում։ Ռազմածովային ուժերի հրամանատարը նաև մտադրություն է հայտնել նավերն այցով ուղարկելու Հարավային Ամերիկայի երկրներ։
«Մեր նավերի հայտնվելը Միջերկրական ծովում և Սուեզի ջրանցքում ցնցում է առաջացրել աշխարհում և ստիպել ԱՄՆ-ին հանդես գալ այդ թեմայով մեկնաբաություններով»,-հավելել է նա։