Երևանում նոյեմբերի 21-ին, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին: Ժամը 18:05-ի սահմանում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 49-ամյա Օհաննես Հալաջյանի վարած Suzuki մակնիշի AA 766 համարանիշի մոտոցիկլետը և 27-ամյա Հայկ Մխիթարյանի վարած Nissan մակնիշի 70 NN 045 համարանիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: