Լուրեր
Ծանր հանցագործների ԴՆԹ բանկ կստեղծվի. օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
  • 15:36
  • 2017-11-21
  • Դիտումներ՝ *

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկեց կառավարության ներկայացրած առաջարկությունը փոփոխություն կատարելու Ոստիկանության մասին օրենքում: Այդ փոփոխությունները երկուսն են, որոնցից առաջինը վերաբերում է օրենքի 5-րդ հոդվածում փոփոխություն կատարելուն, իսկ մյուսը՝ 20-րդ հոդվածին:

Ոստիկանության մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության գործունեությունը և քաղաքացիների իրավունքները: Օրենքի այս հոդվածը ներկայացված է նոր խմբագրմամբ, որի արդյունքում հոդվածից դուրս է մնացել հետևյալ պարբերությունը՝ ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված կամ կալանավորված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավական օգնություն ստանալու իրենց իրավունքից, օրենքով սահմանված կարգով տեղյակ պահել նրանց հարազատներին, աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին՝ նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կամ կալանավորման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ:

  • Դիտումներ՝ *