Շաբաթ օրը եգիպտական ոստիկանությունը ձերբակալել է փոփ երգչուհի Շիմային, ով նկարահանվել է տեսահոլովակում ներքնազգեստով։ «Ես խնդիրներ ունեմ» երգի տեսահոլովակում աղջիկը խոստումնալից կերպով բանան է կերել։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»։
Ոստիկանությունում հայտարարել են, որ բողոքներ են ստացել տեսահոլովակի վերաբերյալ: Նրան կասկածում են անբարոյականության հրահրման մեջ։
Ֆեյսբուքյան գրառմամբ երգչուհին ներողություն է խնդրել երկրպագուներից։