Սպիտակ տունը մշակել է երկու փորձնական ծրագիր Հյուսիսային Կորեայի կողմից ամերիկյան տարածքի վրա հրթիռային հարձակման դեպքում: Այս մասին գրում է The New York Times-ը:
Առաջինը նախատեսում է կիբերհարձակումների կազմակերպում Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակման համակարգի վրա և «սաբոտաժի այլ միջոցներ», որոնք թույլ կտան կանխարգելել արձակումը:
Երկրորդ ռազմավարությունն առաջարկում է անմիջապես խփել հրթիռները, եթե նրանք անցնեն «արագության փուլի»: Դրանց խփելու համար ամերիկյան վարչակազմը առաջարկում է կիրառել կործանիչներ և անօդաչուներ:
Միաժամանակ եթե նրանց չհաջողվի կատարել խնդիրը, վերջին հույսը կմնա միայն հրթիռը:
Այս փորձնական ռազմավարությունների իրագործման համար Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է 4 մլրդ դոլար: