Նախկինում բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին պատկանած մեքենան վաճառքի կհանվի։ Հազվագյուտ մեքենան աճուրդի կներկայացնի Bonhams աճուրդի տունը։ Bentley S1 Continental Sport Saloon-ը նրա տնօրինության տակ է գտնվել 25 տարի։
1959 թվականի արտադրության ավտոմեքենան գնվել էր Էլթոն Ջոնի կողմից 1976 թվականին։ Արծաթագույն մեքենան ունի 178 ձիաուժ հզորությամբ շարժիչ։
2001 թվականին Էլթոն Ջոնն այն 145 հազար ֆունտով վաճառել էր միլիոնատեր Ալան Շուգարին։ Մեքենան այնուհետև վերավաճառվել էր։ Ներկայիս տիրոջ անունը հայտնի չէ։
Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, Լոնդոնում։