Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է

ՀՀ և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը

Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին Երևանում ու հայտնեցին ոլորտում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին: «Քաղաքական հարցերով չունենալով որևէ տարաձայնություն և ունենալով բազմաթիվ ոլորտներում համագործակցություն, ավելի քան համոզված եմ, որ մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը ստացվելու է»,- ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ պետք է լինել առավել թափանցիկ ու երկու կողմերի գործարարներին:

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթի խոսքով` Հայաստանի հետ  տարբեր ոլորտներում հարաբերությունները խորն են ու ռազմավարական, ինչպես նաև առկա է երկուստեք կամք` զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: «Մենք խիստ հետևողական ենք երկու երկրների միջոցով տարանցիկ գործունեության ապահովմամբ, այդ իսկ նպատակով լուրջ աշխատանքներ ենք իրականացնում մաքսային հատվածում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-ասաց Թաղահի Նեժաթը:

Կողմերը քննարկեցին նաև 1998 թվականից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի արդիականացման հարցը: Այս համաձայնագիրը հնարավորություն է տրվում ֆիզիկական ու իրավաբանական անձանց ազատվել  կրկնակի հարկումից, միևնույն ժամանակ կանխում է ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից հարկերից խուսափումը: «Ժամանակն է խմբագրել գործող համաձայնագիրը` վերջին տարիներին մեր երկրների հարկային օրենսդրության ու վարչարարության մեջ տեղի ունեցած զարգացումներին համահունչ»,-նկատեց Վարդան Հարությունյանը:

Իրանական կողմից առաջարկ հնչեց ստեղծել աշխատանքային խումբ երկու երկրների հարկային ոլորտում հարաբերությունները զարգացնելու նպատակով: «Այն կնպաստի ոչ միայն փորձի փոխանակման ակտիվացմանը, այլև գործարարների միջև կապերի ամրապնդմանը, երկու երկրների ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,-հավելեց իրանցի պաշտոնյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում