Վրացական ընդդիմությունը հայտարարել է հոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում տեղ գտած խախտումների մասին և խոստացել մարդկանց դուրս բերել բողոքի ակցիայի։ Ընդդիմադիրները նշում են, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ճնշում են գործադրել ընտրողների վրա։ Այս մասին հայտնում է RBC-ն։
Իշխող «Վրացական երազանքը» ընտրություններում ստացել է ձայների ավելի քան կեսը՝ 55 տոկոսից ավելին։ Այս մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ կայքում հրապարակված նախնական արդյունքները։
Երկրորդ տեղում է Միխեիլ Սաակաշվիլիի նախկին կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», որը հավաքել է 17 տոկոս ձայն։ Երրորդ տեղում «Եվրոպական Վրաստանն» է՝ 10.5 տոկոս արդյունքով։