Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Սարգսյանի «զոնում» Կարապետյանը չդարձավ Ռոբին Հուդ

Ռեալ պոլիտիկի ռեժիմում ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն այլընտրանք չեն թողնում, ու հենց ՀՀԿ-ն է 2018-ի ապրիլին 2-ին նշանակելու երկրի ղեկավար վարչապետին ու նոր իշխանությունը: Շատ ավելի անտրամաբանական է, որ ընտրություններից վեց ամիս անց ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել վարչապետի թեկնածության հարցում` թեև խորհրդարանական ժողովրդավարությունը ենթադրում է, որ կուսակցությունները հենց ընտրությունների ժամանակ են ներկայացնում վարչապետի իրենց թեկնածուին: Այդպես է ամբողջ աշխարհում, խորհրդարանական Գերմանիայում և Իսրայելում, որովհետև ինչքան էլ կարևորվի թիմային պատասխանատվության սկզբունքը, առաջնորդի հարցը չի կարող երկրորդական, երրորդական համարվել: ՀՀԿ-ի պարագայում գործ ունեցանք կատարյալ խառնաշփոթի, քաղաքական աջաբսանդալի հետ:

Կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտնությունը խորհրդարանական քարոզարշավում սահմանափակվեց մեկնարկի ու ֆինալի արարողակարգային միջոցառումներով: ՀՀԿ ցուցակը գլխավորում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն քարոզարշավի բրենդը Կարեն Կարապետյանի ժպիտն էր, ինչն էլ ապրիլի 2-ին լեգիտիմացրեց «տոկոսխփոցին»:

ՀՀԿ քարոզարշավն այս իմաստով քրեաօլիգարխիկ համակարգի ներքին հակասությունների դրսևորումն էր, որն ապրիլի 2-ով ոչ թե վերջացավ, այլ նոր թափ ստացավ: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը բացարձակապես աղերս չունի քաղաքականության հետ, որովհետև հետևանք չէ ՀՀԿ ներսում առկա ֆրակցիոնիզմի կամ Սարգսյանի ու Կարապետյանի քաղաքական դիրքորոշումների ու տեսլականների բախման:

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը չունի բովանդակություն, իր մեջ չի պարունակում երկրի զարգացման որևէ ռեսուրս: Բոլոր այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի վարչապետությունն անընդունելի են համարում, որովհետև ժողովրդավարությանը հակասում է երկու անգամից ավելի չառաջադրվեու սկզբունքը, իրականում զբաղված են դեմագոգիայով, որովհետև երբ երկրում, ըստ էության, չեն գործում քաղաքական և ընտրական ինստիտուտներն, անիմաստ է խոսել ժողովրդավարության առանձին վերցրած մի բաղադրիչի մասին: Էժան շահարկումներ են նաև խոսակցություններն այն թեմայով, թե իբր միայն Սերժ Սարգսյանի անունն է ասոցացվում անվտանգության, պաշտպանության խնդիրների հետ:

Եթե այդ տրամաբանությունը ճիշտ է, ապա ՀՀԿ-ն, կադրային ամլության հետևանքով, պետք է խորհրդարանական արտահերթ ընտրություններ նախաձեռնի, որովհետև դրա այլընտրանքը Սերժ Սարգսյանի ցմահ առաջնորդությունը սահմանադրորեն ամրագրելն է: Կեղծ է նաև Սերժ Սարգսյանի անունը քրեաօլիգարխիայի հետ կապելը, իսկ Կարեն Կարապետյանին այդ համակարգի դեմ դուրս եկած «Ռոբին Հուդ» ներկայացնելը, որովհետև եթե Սարգսյանը համակարգը «նայողն» է, ապա Կարապետյանն էլ` դրա ներկայցուցիչներից մեկն է, որի կառավարությունը հիմա գոյատևում է բացառապես քրեաօլիգարխիայի աջակցության, նրա նախաձեռնած գնաճի, ասել է թե` հասարակության թալանի հետևանքով:

Անշուշտ, ճիշտ է, որ Կարեն Կարապետյանը ընդամենը մեկ տարվա ընթացքում տապալել է իր ներդրումային խոստումները, մյուս կողմից` դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը «ներդրումային անձրև» է խոստանում, մանավանդ, որ նրա իշխանության տաս տարիներին Հայաստանից հեռացել է ոչ միայն մոտ մեկ միլիոն մարդ, այլ նաև` կապիտալ:

Երկրին սպասվում է «սոված» Ամանոր, որովհետև այս տարի գնաճն ավելի շուտ է սկսվել, իսկ տոներին ընդառաջ նոր դրսևորում է ունենալու: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը հանգուցալուծվելու է «սոված» Հայաստանում` ակամայից բացահայտելով դրա քաղաքական սնանկությունը:

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան պալատական գզվռտոցը կամ դրա պատրանքը քաղաքական այլընտրանքի բացակայության դրսևորում է և ընդամենը «կենսունակություն» է հաղորդում քրեաօլիգարխիային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում