Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ռուսական նոր «11-րդ բանակը»

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը նշում է՝ Հայաստան-Եվրամիություն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրին ամբողջությամբ չի ծանոթացել, սակայն դա չի խանգարում, որ նա ընդդիմանա այդ փաստաթղթի ստորագրմանը: Շուրջ 400 էջանոց փաստաթղթում միշտ էլ կարելի է մի ձևակերպում գտնել և հայտնի անեկդոտի մոտիվներով աղմուկ բարձրացնել, զբաղվել պոպուլիզմով: Հայաստան-Եվրամիություն նախաստորագրված համաձայնագրում չկա որևէ ձևակերպում, նախադասություն, որը հակասի Հայաստանի ազգային շահերին, մեր արժեհամակարգին, պատկերացումներին, անգամ իսկ ԵՏՄ առջև ստանձնած պարտավորություններին:

Սակայն Ռուսաստանի իշխանության որոշակի շրջանակների և նրանց հայաստանյան սատելիտներին առավելապես մտահոգում է ոչ թե ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որքան` Երևանի և Բրյուսելի հարաբերությունների սերտացման հեռանկարը: Նախաստորագրված փաստաթղթի հրապարակումը հենց նպատակ ուներ կանխել համաձայնագրի շուրջ տարածվող ապատեղեկատվությունը, եվրաինտեգրման հակառակորդներին զրկել մտացածին փաստարկներով գործընթացը վարկաբեկելու զենքից:

Ծավալուն փաստաթղթում Հայաստանի ռուսահպտակ ուժերը կենտրոնացել են միայն ՀԱԷԿ-ի դրույթի վրա` շրջանցելով այն կարևոր հանգամանքը, որ դրա փակման վերաբերյալ Բրյուսելի կարծիքն իմպերատիվ չէ, այլ, ըստ էության, առաջարկություն է` մաշված ՀԱԷԿ-ը փոխարինել նորով: «Եթե մեզ պետք է ինչ-որ բան պարտադրեն, ավելի լավ է՝ չենթարկվենք դրան։ Ես համարում եմ մեր ներքին գործերի մեջ խառնվել, մեր սուվերենության մի մասը նրանց զիջել, ինչը պետության համար ընդունելի չէ։

Եթե իշխանությունը ինչ-ինչ պատճառով համաձայն է՝ չի նշանակում հանրությունն էլ պետք է համաձայն լինի։ Ո՞վ էր իրենց իրավունք տվել նախաստորագրել առանց հանրության հետ քննարկելու»,- ասել է Սարգսյանը։ Հետաքրքիր է` դեմկուսն ու մյուսները ինչո՞ւ իշխանությունների պատասխանատվության խնդիրը չէին բարձրացնում 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը, առանց հասարակության կարծիքը հարցնելու, Պուտինի հետ մեկ հանդիպման արդյունքում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացումից` նախապատվությունը տալով ԵՏՄ-ին: Կամ որտե՞ղ է Արամ Գասպարիչը տեսնում ԵՄ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, թե՞ ըստ կոմկուսի նախկին առաջին քարտուղարի` Ռուսաստանից բացի, ցանկացած այլ միջազգային հարաբերություն վտանգում է Հայաստանի սուվերենությունը:

Ռուսաստանը բառացիորեն Հայաստանից վերցնում է այն, ինչ հնարավոր է. հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են այնպիսի ցածր նշաձողի վրա, որ դժվար է դրանք նույնիսկ պետական համարելը: Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը այն գործիքներից մեկն է, որը կարող է մասամբ վերականգնել Հայաստանի սուբյեկտությունը: Երբ Արամ Գասպարիչն ու մյուսներն ընդդիմանում են այդ համաձայնագրի ստորագրմանը, ապա ակամայից կատարում են սովետական 11-րդ բանակի ֆունկցիան` նպատակ ունենալով Հայաստանի կատարյալ կապիտուլյացիան և ռուսականացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում