Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ՁԻԱՀ-ի վերացումը մինչ 2030 թվական Հայաստանի համար թիրախային է. Լևոն Ալթունյան

Հայաստանի համար գլոբալ թիրախը մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացումն է: «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում հաղթող ճանաչվելու առիթով ՁԻԱՀ-ի կանխագելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին են ներկայացրել կենտրոնի աշխատանքները:

«ՁԻԱՀ-ի մարտահրավերներին արդյունավետ հակազդման միջոցով աշխարհում առավել բարձր ցուցանիշներ արձանագրելու շնորհիվ հաղթող ճանաչված պետական կառույց ունենալը մեր երկրի պատիվն է։ Շարունակաբար արձանագրվող ձեր հաջողությունները վկայում են, որ կոլեկտիվում կա ներդաշնակություն՝ դուք համախմբվում եք նախանշված ծրագրերի և գաղափարների շուրջ»,-ասել է նախարարն ու կարևորել հատկապես տնօրինության և նախաձեռնող խմբի նորարական մոտեցումները ՁԻԱՀ-ին հակազդման ռազմավարական ծրագրերի իրականացման գործում։

Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նախարարին ներկայացրել է կենտրոնի աշխատանքները: «Հայաստանն այս տարի վերահաստատել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը և հաստատուն քայլերով ընթանում է ՄԱԿ-ի 2016-ին ընդունված Հռչակագրով և 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրով սահմանված թիրախներին հասնելու ուղիով: Իսկ գլոբալ թիրախը մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացումն է»,-ասել է նա:

Տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին մշտապես կենտրոնի ծրագրերը խրախուսելու և աջակցելու համար և հավաստիացրել է, որ շարունակելու են աշխատել նույն եռանդով։

ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում հաղթող ճանաչվելու և միջազգային ճանաչման արժանանալու գործում զգալի ներդրում ունենալու համար նախարարը կենտրոնի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով։ «Ես հավատում եմ, որ դուք կգերազանցեք ՄԱԿ-ի Հռչակագրով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական պլանով սահմանված թիրախներին հասնելու համար նախանշված ժամկետները»,-եզրափակել է Լևոն Ալթունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում