Ուկրաինայի Գերագույն ռադան հոկտեմբերի 19-ին քննարկել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը և այն ուղարկել է երկրի սահմանադրական դատարան՝ փորձաքննության: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Որոշմանը կողմ է արտահայտվել 336 խորհրդարանական անհրաժեշտ նվազագույն 226-ի դեպքում:
Հիմա օրինագիծը պետք է քննարկի և հաստատի Ուկրաինայի Սահմանդրական դատարանը: Միայն դրանից հետո խորհրդարանը կկարողանա այն ընդունել:
Հոկտեմբերի 17-ին պատգամավորներին 2020 թ. հունվարի 1-ից անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը Ռադա է մտցրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Փաստաթուղթը նախատեսում է փոփոխություններ սահմանադրության մեջ, մասնավորապես՝ կետերում, որոնք արգելում են պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկել առանց խորհրդարանի համաձայնության: