Թուրքիայի ՊՆ պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է ATAK-2 ծրագրով ծանր հարվածային ուղղաթիռի ստեղծմանն ուղղված նախագծային աշխատանքների մեկնարկի մասին։ Սպասվում է, որ նորույթը բոլոր ցուցանիշներով կգերազանցի ներկայում լիցենզիայով արտադրվող T129-ը։
Հեռանկարային ուղղաթիռի քաշը կկազմի մոտ 6 տոննա։ Թուրքիան պատրաստվում է այն մշակել առանց օտարերկրացի մասնագետների մասնակցության՝ հենվելով բացառապես ազգային մշակման համակարգի վրա։ Նման որոշումը Թուրքիայի կողմից անցկացվող քաղաքականության մաս է, որն ուղղված է հայրենական տեխնիկայի օգտագործման անցնելուն և սպառազինության ստեղծման հարցերում կախվածությունն այլ երկրներից նվազեցնելուն։
Այդ մասին հաղորդվել է Sikorsky և Alp Aviation համատեղ ձեռնարկությունում նոր արտադրական հարթակի բացման արարողության ժամանակ։ Դրա հզորություններով կարտադրվեն բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ, պլանների մեջ է մտնում 109 մեքենայի ստեղծումը։
Ներկայում Թուրքիայում հիմնական հարվածային ուղղաթիռը հանդիսանում է Т-129-ը, որը ստեղծվում է լիցենզիայով։ Այն հանդիսանում է Agusta Westland ընկերության A129 Mangusta իտալական թեթև հետախուզական ուղղաթիռի պատճենը։