Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Եթե Թուրքիան պարտվի, երկրորդը կհարվածեն Իրանին. Հայաստանի համար քրդական խնդիրը վաղվա խնդիր է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

 

– Պարոն Տարասով, ի՞նչ նշանակություն ուներ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների՝ նախորդ շաբաթ Անկարայում կայացած հանդիպումը տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

– Եթե հարցն ընդհանրապես կովկասյան ուղղության և մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի մասին է, ապա այդ խնդիրները չեն քննարկվել Անկարայի բանակցությունների ժամանակ: Այնտեղ քննարկվում էին կոնկրետ հարցեր, առաջին հերթին՝ անկախության հանրաքվեն Իրաքյան Քրդստանում, սիրիական հակամարտությունը և ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները: Սրանք են գլխավոր հարցերը: Հայկական խաղաքարտը չի խաղարկվել Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, և այդպես եղավ նաև այս անգամ:

– Հետաքրքիր է, որ նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում խոսեց ղարաբաղյան խնդրի մասին՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը շատ կարևոր է»: Այս հայտարարությունը որևէ ուղերձ պարունակո՞ւմ է:

– Թուրքիան ընդհանրապես երկակի խաղ է խաղում: Ի դեպ, այս պահին ես Թուրքիայում եմ և կարող եմ ասել, թե ինչպես են այստեղ նայում տարածաշրջանային գործընթացներին: Թուրքական փորձագիտական համայնքն այնպես է ներկայացնում Պուտինի այցը, թե իբր Պուտինը եկել է Թուրքիա՝ աջակցելու Էրդողանին քրդական հարցում, և մյուս հարցերն ընդհանրապես չեն քննարկվել: Իրականում բանակցությունների սցենարը բոլորովին այլ էր: Ինչ վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի այցին, ապա այնտեղ անկացվում էին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, այս երկու երկրները պայմանագիր ունեն ռազմական համագործակցության մասին: Շատ հնարավոր է, որ տվյալ համատեքստում այդ հայտարարությունը պարզապես զուգադիպություն է:

– Կարծում եք՝ Ռուսաստանն իսկապես աջակցո՞ւմ է Թուրքիային քրդական հարցում: Չէ՞ որ Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, Իրանի կամ, օրինակ, Իսրայելի, ավելի զուսպ կեցվածք ունի Քրդստանի անկախացման հարցի առնչությամբ:

–  Պետք է հասկանալ հարցի նրբությունը, պետք է հասկանալ, որ Պուտինը Թուրքիայում որևէ հայտարարություն չի արել Իրաքյան Քրդստանի մասին: Պուտինը հղում է արել ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությանը: Եվ հետո կա մեկ այլ հետաքրքիր հանգամանք՝ եթե օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եվրոպական մի շարք երկրներ, Թուրքիան, Իրանը կտրականապես դեմ են հանդես գալիս հանրաքվեին, Պուտինը հայտարարեց, որ մենք աջակցում ենք տարածքային ամբողջականությանը, բայց նաև հավատարիմ ենք մնում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին:

Երկրորդը, պատահական չէր, որ Պուտինը գնաց Անկարա հանրաքվեից հետո, իսկ Էրդողանն ուզում էր նրան ընդունել Անկարայում հանրաքվեից առաջ: Ռուսաստանը շատ նուրբ և հետևողական է գործում: Նա իրեն չի օտարել քրդերից, բայց Թուրքիան ևս պետք է Ռուսաստանին՝ հաշվի առնելով սիրիական հակամարտության կարգավորման գործընթացը: Թուրքիայի հետ համագործակցությունը պետք է Ռուսաստանին, որովհետև մենք այսօր պատերազմում ենք Սիրիայում: Ռուսաստանն այնտեղ չունի ցամաքային ուժեր, այնտեղ գործում են միայն օդատիեզերական ուժերը: Սիրիան Աֆղանստան չէ, որպեսզի կարողանանք օկուպացնել այդ տարածքը: Եվ հետո Սիրիայում են գտնվում և՛ ամերիկյան, և՛ ֆրանսիական, և՛ թուրքական հատուկ նշանակության զորքերը, և՛ ամբողջ իսլամական ինտերնացիոնալն է հավաքվել այս երկրում: Պետք չի նաև մոռանալ այն փաստը, որ Թուրքիան հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահման ունի Սիրիայի հետ, մի սահման, որը փակ չէ, և ցանկացած պահի կարող է ներթափանցում լինել, ուստի Թուրքիայի մտահոգությունը տեղի ունեցող գործընթացի կապակցությամբ միանգամայն հասկանալի է: Ինչպես Սիրիայի դեպքում էր նա ինքնավստահ գործում և ներքաշվեց պատերազմին, այնպես էլ Իրաքի պարագայում Թուրքիան ինքնավստահ էր գործում՝ ժամանակ առ ժամանակ աջակցելով Էրբիլին՝ ընդդեմ Բաղդադի: Բայց Բարզանին հայտարարեց, որ ուզում է ազատ լինել, իսկ Էրդողանն ասաց, որ «ինձ խաբել են»: Թուրքիան, ի դեպ, միակ երկիրն է, որը հարվածի լուրջ վտանգի տակ է միանգամից մի քանի ուղղություններից՝ իրաքյան, սիրիական քրդերի և երկրի ներսում ապրող քրդերի կողմից: Այսպիսով, Թուրքիան շատ բարդ վիճակում է:

– Իսկ ավելի գլոբալ միտումներ չե՞ք տեսնում ռուս-թուրքական հարաբերությունների շրջանակներում: Այս երկու ուժեղ խաղացողները Արևմուտքի հետ վատ հարաբերությունների պայմաններում փորձում են դաշինք կազմել:

– Դա շատ բնական է և նորմալ: Դա ցույց է տալիս այս երկրների քաղաքական հասունությունը, բայց հարցը հետևյալն է՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը ուժեղի և թույլի մերձեցում է, ոչ թե երկու ուժեղների:

– Պատմությունից ունենք որոշ փորձ, որ ռուս-թուրքական նմանատիպ մերձեցումներն անդրադառնում են նաև Հայաստանի վրա՝ Ռուսաստանն ու Թուրքիան լուծում են շատ կարևոր հարցեր այս տարածաշրջանում առանց Արևմուտքի, ինչպես եղավ 1920-ական թթ. սկզբին: Այսօր նման սցենարը հավանակա՞ն է:

– Դա բացառված է: Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք: Նման սխեման այսօր սկզբունքորեն բացառված է: Գիտեք, այն ժամանակվա Հայաստանը դաշնակցական, հակախորհրդային Հայաստան էր, և այն ժամանակ Ադրբեջանն առաջինն էր, որ ընդունեց խորհրդային իշխանությունը: Ադրբեջանը բոլշևիկյան Ռուսաստանի գործընկերն էր, և նրանք խաղարկեցին հայկական խաղաքարտը: Դա նորմալ և բնական է, թեև հայերի համար դա շատ ցավալի է:

Այսօր Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Եթե կուզեք, Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների թիկունքում կանգնած է Հայաստանը, ուստի հարցադրումը, թե Հայաստանին կարող են բարդ վիճակի մեջ դնել, մեթոդաբանական առումով սխալ է:

– Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է «պոկել» ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային Արևմուտքից:

– Դա անհնար է: ՆԱՏՕ-ն և Արևմուտքը թուլացրել են Թուրքիային, իսկ թույլ Թուքիան մեզ ձեռնտու չէ: Մենք շատ զգուշավոր ենք: Թեև մենք շատ ակտիվորեն հանդես չենք գալիս Քրդստանի անկախությանը դեմ, բայց հասկանում ենք, որ տեղի է ունենում մասնատում: Դա շատ բարդ գործընթաց է, որն ուղեկցվում է լոկալ պատերազմներով: Անկախության պայքարը հանրաքվեով կամ հռչակագրով չի սահմանափակվում: Դա որոշակի լարվածություն է առաջացնում Ռուսաստանի հարավային սահմանների մոտ, և Ռուսաստանը ստիպված է և պետք է ակտիվորեն ներկա լինել այստեղ:

– Էրդողանի հետ հանդիպումից հետո Պուտինը խոսում էր Սիրիայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության մասին: Այս երկրները աշխատանքներ են իրականացնում Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ուղղությամբ: Եթե Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցությունն ամրապնդվի, և այս երկրները կարողանան լուրջ արդյունքների հասնել սիրիական հակամարտության կարգավորման գործում, այս ձևաչափը կարո՞ղ է տեղափոխվել տարածաշրջանային այլ կոնֆլիկտների կարգավորման գործընթացներ:

– Ոչ, դժվար թե: Ես արդեն խոսեցի Թուրքիայի սպառնալիքների մասին: Այս կոմբինացիայից ամենամեծ վտանգը սպառնում է հենց Թուրքիային: Եթե Թուրքիան պարտվի, երկորդ հարվածը կարող է լինել Իրանի ուղղությամբ, ընդ որում՝ իրանական քրդերի կողմից: Ուստի սա տակտիկական դաշինք է: Այս երկրները խնդիրներ ունեն իրար հետ, տարբեր տեսակետներ ունեն Սիրիայի ապագայի մասին, բայց բոլոր այդ խնդիրներն այժմ երկրորդ պլան են մղվել: Այսօր գլխավորը տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրության կայունությունն է: Եվ այս իմաստով, ի դեպ, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը դրական բնույթ ունի:
– Այս երեք երկրները հաշվի կառնե՞ն Միացյալ Նահանգների կարծիքը Սիրիայի հարցի շուրջ լուրջ համաձայնությունների ժամանակ:
– Ռուսաստանը փորձում է պայմանավորվել ամերիկացիների հետ, որպեսզի չլինեն բախումներ: Մենք ունենք համապատասխան հուշագիր, երկու երկրների զինվորականները պարբերաբար հանդիպում են: Բայց ամերիկացիները, ըստ էության, պարտվում են Մերձավոր Արևելքում: Օրինակ, հատկանշական փաստ է այն, որ Սաուդյան Արաբիայի թագավորը շուտով գալու է Մոսկվա:

– Իսկ Ռուսաստանի մոտեցումը քրդական հարցին ինչպե՞ս է ազդում պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա:

– Ռուսաստանը շատ հավասարակշռված մոտեցում ունի այս հարցին: Մի կողմից, Ռուսաստանը չի դատապարտում հանրաքվեն, երկրորդը՝ պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, երրորդը՝ Ռուսաստանը կարծում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի միջազգային իրավունքի սահմաններում: Ի դեպ, Սիրիայում Ռուսաստանը դիտարկում է սիրիական քրդերի մշակութային ինքնավարության հարցը:

Ինչ վերաբերում է Երևանի դիրքորոշմանը, ապա այս խնդիրը վաղվա խնդիր է Հայաստանի համար: Հայաստանը Ղարաբաղի խնդիր ունի, նա նախ պետք է այդ խնդրին գրագետ լուծում գտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում