Կինեմատոգրաֆիստների միության 187 անդամներից 145 անդամ կքվեարկի միության նախագահի ընտրության ժամանակ: Այս մասին հայտնեցին հոկտեմբերի 7-ին միության արտահերթ համագումարին: «145 անդամ այսօր գրանցվել է քվեարկության համար: Միության 187 անդամներից 15-ը գտնվում են արտերկրում»,-հայտարարվեց արտահերթ համագումարում:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուներն են Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը և Գևորգ Գևորգյանը: