ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի ասածները: «Մոսկվա-Բաքու» պորտալի հաղորդմամբ՝ Ժիրինովսկին ասել է, որ իմաստ չկա, որ Ադրբեջանը ուշադրություն դարձնի Յագլանդի ելույթին: «Ուշադրություն մի դարձրեք և նրանց այսպես պատասխանեք՝ հենց ձեզ մոտ վաղուց արդեն մարդու իրավունքները չեն պահպանվում ամենագազան ձևով»,- ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք՝ Յագլանդը պնդում է պաշտոնական Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում: