Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Որոշ ՀԿ-ներ ու ԶԼՄ-ներ մանիպուլյացիաներ են անում, ցանկալի կլինի, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի որոշ դրույթներ հրապարակվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։

-Հայաստանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։ Եվրամիության հետ նոր փաստաթղթի ստորագրման նախաշեմին այս այցն ինչո՞վ է կարևոր, արյո՞ք վերջնական ստորագրման իմաստով որոշակի հստակեցումներ կլինեն։

Սովորաբար ստորագրող կողմերը, բավականին ինտենսիվ, տարբեր մակարդակներով հանդիպում են, որպեսզի նախ պատկերացնեն, թե փաստաթուղթն ինչքանով է պատրաստ վիճակում և, բնականաբար, նաև փորձեն հասկանալ քաղաքական համատեքստը։ Ես շատ լավ հիշում եմ, որ 2013 թվականին՝ մոտավորապես նույնքան ժամանակ առաջ, այն ժամանակ նախաստորագրումից առաջ, ժամանել էր ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, և իր հանդիպումը փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության հետ նվիրված էր այն հարցին, թե ինչպիսի կարևորություն ունի համաձայնագիրը և արդյոք կան խոչընդոտներ այն ժամանակվա Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրելու համար։ Ենթադրում եմ, որ այս այցը մոտավորապես նույն գործառույթն ունի և հուսով եմ, որ այն հանդիպումները, որ հանձնակատարն ունեցել է ՀՀ ղեկավարության հետ, հնարավորություն են տալիս լավատեսությամբ նայել ապագային։

-Հայաստանում վստահություն կար, որ այդ համաձայնագիրը ստորագրվելու է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, հանձնակատար Հանը, սակայն, «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է, թե «դեռևս մի փոքր վաղ է ասել, թե երբ այն կստորագրվի, կարող ենք ասել միայն, որ դա կլինի հնարավորինս շուտ»։ Այս ոչ հստակ պատասխանը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։

-Ես դա կորակեի որպես զգուշավորություն։ Մենք ամեն դեպքում ունեցել ենք նախադեպ, երբ զգուշավորության պակասն արդարացված չէր։ Այդ դիվանագիտական պատասխանը հենց այդ զգուշավորության դրսևորումն էր հանձնակատար Հանի կողմից։ Ստորագրումը կոնկրետ այդպիսի միջոցառման ժամանակ մի քաղաքական իմաստ ունի, իսկ ստորագրումն աշխատանքային պայմաններում՝ այլ իմաստ։ Այդ բոլորը հաշվի առնելով, նաև նկատի ունենալով Եվրամիությունում ու հարևան երկրներում տեղի ունեցողը՝ կարևոր է գնահատել ու որոշել, թե երբ ավելի նպատակահարմար կլինի ստորագրել այդ փաստաթուղթը։

-Նշեցիք, որ և՛ նախորդ, և՛ այս անգամ հանձնակատարները հանդիպումներ են ունեցել քաղաքացիական հասարակության հետ։ Դուք կարծում եք՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը փաստաթուղթն անպայման ստորագրելու պահանջ դնո՞ւմ է, թե՞ կան տեսակետներ, որ, օրինակ, Հայաստանում կան խնդիրներ՝ քաղբանտարկյալների, խղճի բանտարկյալների հետ կապված, և նման պայմաններում փաստաթուղթ ստորագրելն այնքան էլ նպատակահարմար չէ։

-Անկեղծ ասած՝ չեմ տեսնում այդպիսի տրամադրություններ անկախ քաղաքացիական հասարակության դիրքորոշումների մեջ՝ առ այն, որ հաշվի առնելով առկա խնդիրները, Եվրամիությունը չպետք է գնա ստորագրման։ Հակառակը՝ ես տեսնում եմ հստակ շահագրգռվածություն մեր գործընկերների կողմից, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի, և Հայաստանում առկա խնդիրները հաղթահարվի Հայաստան-Եվրամիություն նոր համագործակցության ձևաչափի պայմաններում։

Իմ գործընկերների հայտնած միակ մտահոգությունն այն է, որ հայտնի չէ փաստաթղթի բովանդակությունը։ Դա կարող է մտահոգիչ լինել։ Կարծում եմ՝ ինքը կանոնը՝ դեռ չստորագրած փաստաթուղթը չպետք է հրապարակվի՝ հասկանալի է և ըմբռնելի, բայց ես նաև կարծում եմ, որ մեր ղեկավարության ներկայացուցիչները թեկուզ ոչ ուղիղ տեքստով կարող էին մեջբերումներ անել դրա որոշ դրույթներից։ Հանրությանը կարող էին ավելի լավ իրազեկել, թե ինչպիսի ուղղվածություն ունի փաստաթուղթը։ Դա մեր համաքաղաքացիներին ավելի լավ կնախապատրաստեր բուն ստորագրմանը։

-Կարծում եք՝ այդ փաստաթղթի բովանդակությունը մեր հասարակությանը հետաքրքրո՞ւմ է։

-Կարծում եմ՝ կհետաքրքրեր և անհրաժեշտ կլինեին բացատրություններ որոշ դրույթնրի հետ կապված։ Կան դրույթներ, որոնց շուրջ մանիպուլյացիաներ են արվում որոշ լրատվամիջոցներում և իրենց ՀԿ կոչող որոշ կառույցների կողմից, որոնք բավականին ագրեսիվ են տրամադրված ընդհանրապես ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Ցավոք, շատ դեպքերում մեր համաքաղաքաիցները գործըթնացի մանիպուլյատիվ մեկնաբանությունները բանակցային և բուն փաստաթղթի վերաբերյալ ընկալում են որպես ճշմարտություն, բայց դրան հակառակ՝ պաշտոնական մակադակով շատ քիչ բան է արվում։ Երբ այդպիսի բան է տեղի ունենում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում՝ ցանկալի կլիներ, որ հասարակությունն ավելի լավ և սթափ պատկերացներ՝ ինչի մասին է խոսքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում