Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Արդշինբանկը դարձավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հովանավորը

Արդշինբանկը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնին: Համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը և Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Արդշինբանկի կողմից իրականացվող աջակցությունն ուղղված է նպաստելու Թատրոնի հետագա զարգացմանը, երկրի մշակութային կենսագրության հարստացմանը, ավանդույթների պահպանմանը և փոխանցմանը սերնդեսերունդ, ինչպես նաև հասարակության շրջանում օպերայի, բալետի և թատերական մշակույթի հետագա զարգացմանը:

«Արդշինբանկն այսօր պաշտոնապես ստանձնեց առաքելություն նպաստելու երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկի աջակցմանը և դրա հետագա զարգացմանը: Առանցքային համարելով մեր երկրում մշակույթի և արվեստի զարգացումն, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանումն՝ այսուհետ Բանկի բարեգործական ծրագրերն ուղղված են լինելու նաև այս ոլորտի զարգացմանը: Հասարակության հետ հաղորդակցման այս միջոցն ամենաարդյունավետն է, քանի որ այն ինչ փոխանցվում է մշակույթի միջոցով համամարդկային է, գեղեցիկ և մաքուր. հենց դա է թույլ տալիս գնահատել բարձրարժեքն ու ձգտել կատարելագործման: Թատրոնի գլխավոր հովանավորի կարգավիճակը մեծ պատիվ և պատասխանատվություն  է Բանկի համար: Համոզված ենք, որ սա աջակցություն է, որը ստեղծելու է նոր արժեքներ, ավելին, մենք սա չենք դիտարկում որպես զուտ բարեգործություն, այն նպատակային ներդրում է ապագայի մեջ, որտեղ շահում է թե´ հասարակությունը, թե´ բիզնեսը» – նշեց Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Մենք վստահ ենք, որ Արդշինբանկի հետ մեկնարկող գործընկերային հարաբերությունները կնպաստեն Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի հետագա զարգացմանը: Այն հանգամանքը, որ Հայաստանյան հեղինակավոր բանկերից մեկը ստանձնել է բարձրարժեք մշակույթին աջակից լինելու գործը՝ երկուստեք պատվաբեր և պարտավորեցնող է: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացվելիք նյութական միջոցներն օգտագործվելու են նոր ներկայացումներ բեմադրելու

նպատակով՝ այդ թվում նաև մանկական, որոնք հուսով ենք արժանի տեղ կզբաղեցնեն Թատրոնի ոսկե ֆոնդում», – նշեց օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

***

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը միակն է աշխարհում, որ կոչված է զարկ տալու հայկական օպերային և բալետային արվեստների զարգացմանն ու հանրահռչակմանը: Թատրոնը գործունեությունը սկսել է 1933 թ. հունվարի 20-ին՝ Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով և արդեն 85 տարի է մեր բարձրարժեք մշակույթը ներկայացնում է Հայաստանում և աշխարհի հեղինակավոր բեմերում: Հայաստանի օպերայի և բալետի թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու խաղացանկը՝ հայ և համաշխարհային օպերային ու բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում