Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ծռության նոր դրսևորում. ազատություն ոչ թե անձերի, այլ երկրի համար

«Սասնա ծռերի» 14 անդամների գործով պաշտպանները այսօր ակցիա են իրականացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նրանք հատուկ վերնաշապիկներ են հագել, որոնց վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը, ինչպես նաև գրված է՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք օրենքը»։

Սա փաստաբանների հարկադրված պատասխանն է դատարանում պրակտիկա դարձած ապօրինի խուզարկություններին: Փաստաբաններն իրենց իրավունքները ավելի վաղ փորձեցին պաշտպանել գործադուլի միջոցով, այսօր դիմել են ցուցադրական այս ակցիային, թեև բոլորս ենք հասկանում, որ «Սասնա ծռերի» գործով դատական ճգնաժամը հրահրել են հենց իշխանությունները, որոնց համակարգային տրանսֆորմացիայի այս փուլում «ծռության» գործոնն, ըստ ամենայնի, անհրաժեշտ է իշխանության կոնսոլիդացիան ապահովելու համար:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանին անհրաժեշտ է ազատել ճնշումներից, սակայն խնդիրն ավելի գլոբալ է, որովհետև դատական գործընթացի վրա ազդեցություն են ունենում ոչ միայն իշխանությունների ապօրինի միջամտությունները, այլ նաև այն ագրեսիվ քարոզչական ֆոնը, որ ստեղծում են «ծռերն» ու նրանց փաստաբանները:

Այս երկու հանգամանքներն էլ էապես խոչընդոտում են բնականոն դատավարության անցկացմանը: Ի վերջո, քաղաքական համակարգի և հասարակության համար էական են ոչ թե իշխանությունների կամ «ծռերի» «միակ ճշմարտության» երկուստեք անհանդուրժողական պնդումները, այլ միանգամայն օրինական դատավարությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի համապարփակ բացահայտել ՊՊԾ գնդում տեղի ունեցած հանցագործությունը՝ դրա մասնակիցներից յուրաքանչյուրի պատասխանատվության չափը բացահայտելու և տարբերակված պատիժներ նշանակելու համար:

Երբ «ծռերը» հետևողականորեն պնդում են իրենց անմեղությունը, ակնկալում են, որ դատարանը պետք է օրինականացնի քաղաքական բռնությունը կամ ահաբեկչությունը: Նման բան չի կարող տեղի ունենալ որևէ իրավական երկրում: Միևնույն ժամանակ իշխանության ցանկացած ապօրինություն, որն ի վերջո հանգեցնում է խոտան դատավարության, դուռ է բացում «ծռության» նոր դրսևորման համար:

Հայաստանի քաղաքական և արդարադատության համակարգերը դարձել են իշխանության քինախնդրության և «ծռության» ագրեսիվության պատանդը: Գլոբալ իմաստով պետք է ազատություն պահանջել ոչ թե Արտուշ Գաբրիելյանի, այլ Հայաստանի արդարադատության, նույնիսկ քաղաքական համակարգի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում