Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ռումինիայի տարբեր քաղաքներում Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում

Ռումինական հեղինակավոր adevarul.ro կայքը գրում է, որ Կոնստանցայում/Constanta Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառման ընթացքում կոնստանցաբնակ արվեստաբան Անահիտ Դավիդյանը/Anahid Tavitian սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան մասունքներից 100-ամյա հնության հայկական ոսկեթել տարազը նվիրել է Կոնստանցայի ժողովրդական արվեստի թանգարանի հավաքածուին։ Զգեստը պատրաստվել է Կեսարիա քաղաքում, որտեղից սերում էին տիկին Անահիտի մայրական կողմի պապերը։ Ինչպես հենց ինքն է նշում, Ցեղասպանության տարիներին հասնելով մինչև Ռումինիա՝ հետները վերցրել էին միայն արժեքավոր իրերը, որոնց թվում այդ զգեստն էր։ Թանգարանի տնօրեն Մարիա Մաջիրուն/Maria Magiru շատ ուրախ էր, որ Դոբրոջայի/Dobrogea շրջանի ժառանգությունը հարստանում է ևս մեկ արժեքավոր իրով։ Միջոցառմանը ներկա է եղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը։

Ռումինական մի այլ խոշոր քաղաքում, Կլուժ-Նապոկայի Ազգագրության թանգարանում, Հայկական մշակույթի օրերի շրջանակում, որ արդեն անց է կացվում 6-րդ տարին անընդմեջ,  Ռումինիայի Հայոց Միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր նշանավոր հայագետ, հունգարալեզու «Արմենիա» ամսագրի հիմնադիր Քրիստոֆ Սոնգոտի/Kristof Szongott մահվան 110-ամյակին նվիրված միջոցառում: Բացմանը ելույթով հանդես եկան թանգարանի տնօրեն Տուդոր Սալաջեանը/Tudor Salagean և Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարը/Istvan Vakar, որոնք կարևորեցին քաղաքում հայ համայնքի դերը և Հայկական օրերի նշանակությունը, որը նոր գույն է ավելացնում Կլուժ-Նապոկայի մշակութային կյանքում։ Ելույթներ ունեցան նաև ՌՀՄ այդ մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշին/Karen Sebesi և Հունգարիայից ժամանած գեոֆիզիկոս ինժեներ Գաբոր Սոնգոտը/Gábor Szongoth, որը մինչ օրս փնտրում է իր ազգակցական կապը Գեռլայի/Gherla (նախկին Արմենոպոլիս) մեծանուն հայի հետ։

Իսկ ահա Ռումինիայի Ալբա Յուլիա նահանգի Զլատնայի/Zlatna Ազգագրական ֆիլմի միջազգային 5-րդ փառատոնի շրջանակներում օրերս «Արմենոպոլիսի պատմությունները» փաստագրական ֆիլմն արժանացել է «Լավագույն ռեժիսորության համար» մրցանակին։ Ֆիլմի գաղափարը պատկանում է Ռումինիայի հանրային TVR հեռուստաընկերությանը, իսկ ռեժիսորը Դիանա Դելեանուն է/Diana Deleanu։ Հիշեցնենք, որ այս ֆիլմը Թըրգու Մուրեշի Անկախ արտադրողների և հեռուստաընկերությունների միջազգային SIMFEST 2017 14-րդ փառատոնի ընթացքում այս տարվա ամռանն արժանացել էր Բուխարեստում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության մրցանակին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում