Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նախարարի մոտեցումները զարմացնող են, ոլորտը՝ անհասկանալի վիճակում

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ կառավարության գործունեությունից ոչ շոշափելի, ոչ էլ նվազ դրական փոփոխություններ քաղաքացին չի զգում:

«Մեկ տարին շատ քիչ, բայց մյուս կողմից կառավարությունը կարող էր ոչ ստանդարտ քայլեր կատարել, որոնք նաև իր ծրագրում էր ամրագրել, որպեսզի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ոլորտում քաղաքացին արդյունքը զգար, սակայն, դժբախտաբար այդպես չէ: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա հետաքրքիր արտահայտություն կա՝ «թուղթն ամեն ինչին դիմանում է», ինչ ասես՝ կարելի է գրել, գծապատկերներ ներկայացնել՝ powerpoint-ներ անել, բայց թվերի հետևում կանգնած է մարդը, որն իր վրա ոչինչ չի զգում, կարող եմ ասել՝ նույնիսկ բացասական երևույթների տենդենցները էլ ավելի են ընթանում մեր երկրում, և արմատներն ավելի խոր են մտնում: Կարող եք փողոցում քայլել և տեսնել՝ ամեն ինչ հանձնվում է կամ վաճառվում է, անշարժ գույքի շուկան ահավոր վիճակում է»,- շեշտեց նա:

Անդրադառնալով ներդրումային միջավայրին և կառավարության կողմից խոստացված ներդրումներին՝ Արարատ Մկրտչյանն ասաց. «Ծանր սոցիալական, բարոյահոգեբանական, ճգնաժամային իրավիճակներում հասարակության մեջ գրբացների, բախտագուշակների, պոպուլիստական հայտարարությունների չափաբաժինը շատ մեծանում է: 90-ականների սկզբին էլ ասում էին, որ «Ջերմուկը», «Նաիրիտը» մեզ կպահեն, չպահեցին: 99-ին Արմենիկումը ի հայտ եկավ, ասացին՝ երկրի տնտեսությանը մեծ զարկ կտա, չօգնեց: Մեզ հիմա ասում են, որ նավթ ենք գտնելու, մեծահարուստ Սամվել Կարապետյանը շատ հետաքրքրված է, ասում են՝ խավիար արտադրող երկիր ենք դառնալու, ամբողջ աշխարհը խավիարով ենք ողողելու: Դրանք բարեհաճո, ականջահաճո հայտարարություններ են, դրանց շարքին է պատկանում նաև ներդրումների ակումբների ստեղծումը, որը հիմնադրամի տեսք պիտի ունենար»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում