Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թրամփի քաղաքական էվոլյուցիան կամ՝ ԱՄՆ համակարգային ֆենոմենը

Երեկ գիշերն առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունեցել Դոնալդ Թրամփը: Ասել, թե ԱՄՆ 45-րդ նախագահի ելույթում հնչել են նոր ուշագրավ մտքեր կամ գաղափարներ, չափազանցություն կլինի: Թրամփը սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան, եթե այն սպառնա Միացյալ Նահանգների անվտանգությանը, անարգանքի սյունին է գամել Իրանի ղեկավարության քաղաքականությունը, անհրաժեշտություն է համարել ՄԱԿ-ի բարեփոխումները՝ մանավանդ, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպության բյուջեի 22%-ն, ըստ էության, ապահովում է Վաշինգտոնը:

Այսինքն՝ Թրամփի ելույթը, որպես այդպիսին, բովանդակային նորություն չէր պարունակում և, ըստ էության, կրկնում էր այն թեզերը, որոնք վերջին ամիսներին ԱՄՆ նախագահը շրջանառու է դարձրել: Մյուս կողմից՝ անցած գիշեր միանգամայն այլ էին Թրամփի քաղաքական կերպարը, ոճը, խոսքի մատուցման ձևը: Դա ոչ թե ԱՄՆ նախագահական ընտրություններում պոպուլիզմի միջոցով հաղթած թեկնածուի, այլ աշխարհի ամենահզոր երկրի առաջնորդի խոսք էր:

Թրամփի երեկվա կերպարը տրամագծորեն տարբեր է այն Թրամփից, որին մենք ծանոթ ենք նախընտրական արշավից, որտեղ նա թողնում էր անհուսալի պոպուլիստի տպավորություն: Ինագուրացիոն ելույթում Թրամփը դեռ իր տարերքի, խառնվածքի, հախուռն վարքագծի մեջ էր՝ ամերիկյան համակարգի հետ չառերեսված, նրա «խմբագրումներից» և միջամտություններից ազատ: Այդ օրը America first-ը՝ «Ամերիկայից դուրս», հնչեց որպես լոկալ նշանակության մաչոյականության սկիզբ, առավել ևս, որ նորընտիր նախագահը չէր վարանում հրապարակավ խայթել իր կողքին նստած երկրի հեռացող նախագահին: Իսկապես տհաճ և ամերիկյան ժողովրդավարության համար խորթ տեսարան էր:

Անցած ութ ամիսները, սակայն, էապես, որակապես փոխել են իրավիճակը: Ամերիկյան համակարգը, լինելով դեմոկրատիայի ծնունդ, միևնույն ժամանակ այնքան կենսունակ և ճկուն է, որ կարողանում է հղկել նույն ժողովրդավարության անխուսափելի զիգզագները, որոնց դրսևորումներից մեկը Սպիտակ տանը Թրամփի հայտնվելն էր՝ իր հախուռն վարքագծով և անկանխատեսելի քաղաքականությամբ: Սակայն միջազգային հարթակ վերադարձի բանաձևը գտնված է՝ առանց վնասելու նախնական թեզն ու դրա հեղինակին:

«Որպես ԱՄՆ նախագահ՝ ես միշտ ԱՄՆ-ը դասելու եմ առաջին տեղում, ինչպես դուք՝ որպես ձեր երկրների առաջնորդներ կդասեք և պետք է դնեք առաջին տեղում»,- ՄԱԿ-ում հայտարարել է Թրամփը, սակայն նրա այս խոսքերն արդեն ոչ ամերիկյան իզոլյացիոնիզմի, այլ՝ որպես միջազգային նոր համագործակցության, ՄԱԿ-ի բարեփոխումների շուրջ համախմբվելու կոչ են հնչում:

Թրամփի քաղաքական հմայքը հենց նրա հակասականության, ինչ-որ տեղ արտահամակարգային կերպարի մեջ է: Սակայն նույնիսկ այս պարագայում ամերիկյան համակարգը կարողացավ նրան վերադարձնել մագիստրալ հուն, դուրս բերել հաղթող թեկնածուի անպատասխանատու էյֆորիայից և ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացնել Ամերիկայի նոր առաջնորդին:

Սիրենք Ամերիկան, թե այն համարենք համաշխարհային բոլոր աղետների պատճառ՝ անհնար է չխոստովանել, որ ամերիկյան քաղաքական համակարգն ամենակենսունակն է աշխարհում՝ իր կրեատիվ ռեսուրսով, օպերատիվ արձագանքման կարողությամբ: Ռուսական համակարգը, օրինակ, չկարողացավ «խմբագրել» Պուտինին՝ վերջինիս անձով պայմանավորելով իր կայունությունը: Պատահական չէ, որ Պուտինին մերժող քաղաքակիրթ աշխարհը տագնապով է խոսում այն անորոշության մասին, որը հետևելու է Ռուսաստանի այսօրվա նախագահի հեռացմանը:

Այլ է ամերիկյան համակարգի տրամաբանությունը, որը հիմնված է ժողովրդավարության և գլոբալ պատասխանատվության սկզբունքների վրա: ԱՄՆ նախագահը համակարգի առանցքային դեմքն է, սակայն նա չի կարող փոխել այն սկզբունքները, որոնք հիմնարար են ամերիկյան ժողովրդավարության, միջազգային դերակատարության տեսանկյունից:

Ասվածի լավագույն դրսևորումը Դոնալդ Թրամփի քաղաքական էվոլյուցիան է, այն դժվար, բայց պատասխանատու ճանապարհը, որն ամերիկյան ընտրություններում հաղթած ապաքաղաքական միլիարդատիրոջը դարձնում է ամերիկյան ժողովրդի առաջնորդ:

 

Լուսանկարը՝  gettyimages-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում