«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների ներկա չլինելու պատճառով։ Նշենք, որ այս նիստին ևս պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը չկարողացան ներկայանալ, քանի որ հրաժարվել են խուզարկվել։ Նրանք համարում են, որ դատական կարգադրիչները իրենց խուզարկում են, ոչ թե զննում, ինչն անօրինական է։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ որոշեց միջնորդությանը միացած պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել անհարգելի բացակայության հիմքով։