Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Կամբոջան ընտրել է Անջելիա Ջոլիի «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» (First They Killed My Father: A Daughter of Cambodia Remembers) ֆիլմը «Օսկար» մրցանակի առաջադրման համար։ Ֆիլմը մրցանակի կհավակնի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմում երեխայի աչքերով դիտարկվում է պատմության ողբերգական ժամանակաշրջան։
Ջոլին, ով Կամբոջայի քաղաքացիություն է ստացել 2005 թվականին և ով այդ երկրից ունի որդեգրված տղա՝ Մեդոկսը, խոստովանել է, որ նախագիծն իր համար շատ մեծ նշանակություն ունի։