Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ես արնախում չեմ, չեմ ուզում գնդակահարեմ. Լևոն Շարաֆյանը Հայաստանում է

Երևանի գլխավոր ճարտարապետն ամեն ինչ չպետք է թույլ տա, եթե բերում են ինչ-որ նախագիծ, նա պետք է ասի՝ հոպ, արի մտածենք։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց ԱՄՆ-ում բնակվող և 10 տարի անց Հայաստան այցելած դերասան Լևոն Շարաֆյանը՝ անդրադառնալով Երևանի դիմագծին։

Հարցին, թե արդյոք Երևանի արտաքին տեսքը ներդաշնակ է ներքին իրավիճակին, նա պատասխանեց. «Իհարկե, քաղաքի տեսքը փոխվել է։ 10 տարի առաջ ես 60 տարեկան էի, հիմա 70 եմ, բնական է, 10 տարվա ընթացքում և նոր կնճիռներ են ավելացել, մազերս ավելի են սպիտակել։ Երևանն էլ կենդանի օրգանիզմ է, և ես կզարմանայի, որ Երևանը չփոխվեր։ Կզարմանայի, եթե քաղաքը մնար նույնը, ո՞նց կարող է այդպիսի բան լինել։ Եթե հոսող գետը փակես, կճահճանա։ Ես չէի ուզենա, որ Երևանը ճահճանար։ Ես տեսա կառույցներ, որ շատ հավանեցի, օրինակ Երևանի քաղաքապետարանի շենքը, ԱԳ նախարարության շենքը, Մոսկվայի տունը։ Դրանք երեքն էլ թամանյանական ճարտարապետական կոթողի շրջանակներում են, բայց ժամանակակից շունչ է տված, ինչը ես ողջունում եմ։ Իհարկե, նաև կան բաներ, որոնք պետք է չլինեն։ Մյուս կողմից փոքր մի փլատակ են քանդում, մարդիկ հավաքվում ասում են՝ այս փլատակի կողքը Ղազարոս Աղայանն է կանգնել։ Կանգնել է, լավ է արել, բայց այդ փլատակը պատմական ոչ մի նշանակություն չունի։ Բայց պետք է տեղը պետք է կառուցեն այնպիսի մի բան, որ համապատասխանի շրջապատի մթնոլորտին»։

Այդուհանդերձ, Շարաֆյանը հանդիպել է նաև ամենաթողության դրսևորումների. «Չի կարելի նման բաներ թույլ տալ։ Ասենք չի կարելի հին շենքի կողքը նորն այնպես կառուցել, որ չբռնի ընդհանուր տեսքին։ Տար ուրիշ տեղ կառուցիր, բայց այստեղ չի բռնում, չի խոսում»։

Ինչ վերաբերում է երևանցիներին, դերասանը նկատեց, որ թեև լավ երիտասարդություն կա, բայց մի փոքր կուլտուրան է պակասում. «Առաջ գիրք կարդալու կուլտուրա գոյություն ուներ, հիմա ինտերնետով կարդում են կամ էլ չեն կարդում։ Նաև նամակ գրելու կուլտուրան է կորել։ Երբ դու նամակ էիր գրում մեկին, դու վերցնում էր թուղթն ու գրիչը և սկսում էիր հորինել մի գեղեցիկ պատմություն։ Իսկ հիմա գրում են՝ ո՞նց ես, լավ եմ, ինչ ես անում, էս եմ անում, երբ կգաս, կգամ էլի, ու վերջ։ Սա չի նամակը։ Այդ ամենը մեր մեջ կորել է, որի համար ցավում եմ։ Երիտասարդները պետք է մի քիչ կարդան, մի քիչ զարգանան»։

Լևոն Շարաֆյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներքին խնդիրներին. «Ես լսել եմ, որ Երևանում մարդիկ վատ են ապրում, ծանր է վիճակը, բայց գիշերվա ժամը 1-ին մեքենաներով շրջեցի, տեսա բոլոր սրճարանները լիքն են։ Այստեղ այնքան մեքենա կա, որ երևի ուրիշ երկրում չկա։ Ասենք երկրի 10 տոկոսը լավ է ապրում, բայց այդ 10 տոկոսը չի կարող այսքան մեքենա ունենալ։ Ասում են՝ աշխատանք չկա։ Ես չեմ հավատում, որ Երևանում աշխատանք չլինի։ Աշխատող մարդը մի բան կգտնի անելու։ Գուցե մի քիչ կոպիտ բան եմ ասում, բայց դրսի գումարները, որ գալիս են, դա մի փոքր հանգստացնում է նրանց։ Եթե մարդը դրսից 300-400 դոլար փող է ստանում, նա չի գնա 100-200 դոլարով աշխատի։ Դրսից ուղարկված փողը ծուլացնում է մարդկանց։ Եթե դրանից կտրվեն և աշխատատեղեր կստեղծվեն, և մարդիկ կաշխատեն, և կյանքը կնորմալանա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում