Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Դա անուղղակի պատասխան է ՄԱԿ-ի ԳԱ-ում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի՝ ԼՂ խնդրում ընդհանուր դիրքորոշմամբ հանդես գալու որոշմանը

Եթե Հայաստանը հարց բարձրացներ ՆԱՏՕ-ին անդամակցելու և իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու մասին, դա կարող էր հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների փոփոխմանը, բայց եթե խոսքը տարբեր ձևաչափերով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին է, այդ դեպքում Մոսկվան նորմալ է վերաբերվում Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին՝ կարծում է Մոսկվայի Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

Ռուսաստանցի քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է այն հարցի մասին, թե ինչո՞ւ է հայկական կողմը հրաժարվել մասնակցելու Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Agile Spirit («Ճարպիկ ոգի») բազմազգ զորավարժություններին, և կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանը ազդել Հայաստանի այս որոշման վրա:

– Պարոն Կռիլով, Մոսկվան կարո՞ղ էր գնահատել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին որպես իր շահերին և անվտանգությանը հակասող քայլ՝ հաշվի առնելով այս վարժանքների մարտավարական սցենարը:

– Եթե նույնիսկ Մոսկվան հիացած չէր այդ զորավարժություններով, ամեն դեպքում նա չէր որոշում՝ Հայաստանը պե՞տք է մասնակցի, թե՞ ոչ: Եթե մասնակցեր, մասնակցելու էր հայկական բանակը, բայց Հայաստանի ղեկավարությունը որոշել է, որ դա նպատակահարմար չէ: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել տարածաշրջանային ընդհանուր համատեքստի վրա: Խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի դաշինքի ամրապնդման մասին է: Հայտարարվել է, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի դիվանագետները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդհանուր դիրքորոշում կարտահայտեն ղարաբաղյան և աբխազական խնդիրների վերաբերյալ, այնպես որ՝ ընդհանուր միտումը տարածաշրջանում ընթանում է լարվածության աճի ուղղությամբ: Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը որոշել է, որ նպատակահարմար չէ մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Սա շատ բնական է:

– Կարծում եք՝ Վրաստանը կմիանա՞ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ հայտարարությանը ղարաբաղյան խնդրի մասին:

Կարծում եմ, որ հավանականությունը մեծ է: Իհարկե, մինչև նիստի մեկնարկը ոչ ոք չի կարող 100 տոկոսով ասել, թե ինչպիսին կլինի Վրաստանի ելույթը ՄԱԿ-ում, բայց եթե լինի թեկուզ երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ հայտարարությունը Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության մասին, ապա դա, իհարկե, լավագույն տարբերակը չի լինի Հայաստանի համար:

– Ինչպե՞ս են ընդհանրապես Ռուսաստանի պաշտոնական շրջանակները, Ձեր գնահատմամբ, վերաբերվում անվտանգային, ռազմաքաղաքական այլ կառույցների և առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններին: Մոսկվան նորմա՞լ է գնահատում այդ հարաբերությունները, թե՞ այնքան էլ կողմ չէ այդ հարաբերություններին:

Մոսկվայում շատ նորմալ են նայում այդ հարաբերություններին, որովհետև Հայաստանն ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը: ՆԱՏՕ-ի երկրները և մասնավորապես Միացյալ Նահանգները, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, բազմիցս հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգության համար, և երկրորդը՝ ռուս-հայկական հարաբերությունների սառեցման դեպքում իրենք պատրաստ չեն փոխհատուցել Հայաստանի տնտեսական կորուստները: Հետևաբար այս պարագայում ավելի շատ այս դիրքորոշումն է ազդում պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա, քան թե Մոսկվայի հետ հարաբերությունները: Տվյալ իրավիճակում որևէ մեկը չի առաջարկում անվտանգության այլընտրանքային համակարգ Հայաստանին: Եվ հաշվի առնելով Հայաստանի հարաբերություններն իր հարևանների հետ՝ կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր է անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը համագործակցում ՆԱՏՕ-ի հետ: Չէ՞ որ դա ինքնանպատակ չէ: Ըստ երևույթին, Հայաստանը փորձում է Հյուսիսատլանտյան դաշինքից ստանալ այն, ինչ չի ստանում ռուսական անվտանգության համակարգից:

– Համագործակցում է, որովհետև այդպիսին են միջազգային հարաբերությունների կանոնները, և աշխարհի պետությունների մեծ մասը նախընտրում է չփչացնել հարաբերությունները մեծ տերությունների և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հետ և ցույց տալ համագործակցելու իրենց պատրաստակամությունը: Նույնը անում է Հայաստանը: Այստեղ զարմանալի բան չկա: Եթե Հայաստանն ինչ-որ օգուտ ստանա այդ համագործակցությունից, ապա Մոսկվայում լիովին կհասկանան, որ Հայաստանը ծանր դրության մեջ է, և պետք չի ավելորդ անգամ նյարդայնացնել Միացյալ Նահանգներին:

– Իսկ ինչպե՞ս կարելի է բացատրել որոշ ռուսաստանցի փորձագետների կարծիքները տվյալ հարցի մասին: Օրինակ՝ Մոդեստ Կոլերովն ասել է, թե Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին հակասում է Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին և հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու որոշմանը: Նման տեսակետները որևէ կերպ չե՞ն արտահայտում պաշտոնական Մոսկվայի մոտեցումները

– Դա Մոդեստ Ալեքսեևիչի կարծիքն է: Նա, ինչպես հայտնի է, շատ նշանավոր դեմք է Ռուսաստանի փորձագիտական շրջանակներում: Դա իր անձնական տեսակետն է և ոչ մի դեպքում պետական տեսակետ չէ: Հարաբերությունների մակարդակները շատ տարբեր են: Եթե Հայաստանը հարց բարձրացներ ՆԱՏՕ-ին միանալու և իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաբազա, ամերիկյան զորքեր տեղակայելու մասին, այդ դեպքում դա կհանգեցներ մեր հարաբերությունների փոփոխմանը: Բայց եթե խոսքը փոխգործակցության ինչ-որ ձևաչափերի մասին է, ապա դա շատ նորմալ են ընդունում Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում