Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Համազգային միասնության հերթական փուչիկը

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը: Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Եթե հավատանք պաշտոնյայի տեղեկատվությանը, Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ տեղի ունենալիք համաժողովին մասնակցելու հայտ է ներկայացրել 1200 սփյուռքահայ: Համաժողովը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ ակնհայտ ճգնաժամ կա` մի կողմից Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, մյուս կողմից` Սփյուռքի կառույցները հենց իրենք, ճգնաժամի մեջ են, որովհետև հայկական հին օրակարգն ակնհայտորեն սպառել է իրեն, իսկ նորը համառորեն չի ձևավորվում:

Սփյուռքն ավտոնոմ ռեսուրսներ չունի ինքնուրույն օրակարգ ձևավորելու համար, իսկ Հայաստանի դիվանագիտությունը նույնիսկ չի կարողանում հստակ արձանագրել մեր պետության առաջնահերթությունները, որովհետև կաշկանդված է Մոսկվայի ճնշումներով ու շանտաժով: Հայաստան-Սփյուռք հարաբերությունների չհասկացվածության, ճգնաժամի դրսևորում են համահայկական բոլոր նախագծերի, ըստ էության, ճահճացումը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձել է մի մարմին, որը, համազգային հանգանակության քողածածկույթով, Հայաստանի և Սփյուռքի գործարարներից գումարները վերցնում է ճիշտ այն ճանապարհով` ինչպես ընտրությունների ժամանակ իշխանությունները տիրանում են ընտրողների քվեներին:

Համահայկական բանկը վեց տարի գործեց և օրերս փուչիկի նման տրաքեց` այդպես էլ իր ակտիվում չգրանցելով համազգային նշանակության գոնե մեկ ներդրումային նախաձեռնություն: Այսքանից հետո առնվազն տարակուսելի է, որ իշխանությունները շեշտը դնում են ձևի և ոչ թե բովանդակության, ազգային միասնության իմիտացիայի, ոչ թե կենսունակ մեխանիզմների ձևավորման վրա: Ըստ ամենայնի` հաջորդ ամիս արժեզրկվելու է հերթական նախաձեռնությունը, որովհետև Ֆիրդուս Զաքարյանի տեղեկացմամբ` քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Ընդ որում` պաշտոնյայի խոսքի անորոշությունից ակնհայտ է, որ գաղափարը «եփված» չէ փորձագիտական մակարդակում: Բազմահազարանոց համաժողովում, առանց լուրջ ուսումնասիրության, նման հարց քննարկելը, մանավանդ, երբ, ըստ էության, քննարկված-ձևակերպված չէ համազգային նոր օրակարգը` պսևդոհայրենասիրության, պրովինցիալ PR-ի դրսևորում է:

Եթե նույնիսկ հազար համաժողով անցկացվի, համազգային միասնություն չի կայանա, քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի գիտակցել, որ Սփյուռքը «կթու կով» չէ, իսկ Սփյուռքում էլ չեն գիտակցել, որ իրենց առաջնային խնդիրը ոչ թե պատմական արդարության վերականգնումն է, այլ Հայաստանի շահերի, այսօրվա առաջնահերթությունների լոբբիզմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում