Մարգարեթ Թետչերի կառավարությունը դիտարկել է 1990 թվականին Իրաքի ներխուժումը Քուվեյթ որպես տնտեսական շահ ստանալու միջոց։ Իրաքի ներխուժումը դարձել էր Պարսից ծոցում (1990-1991 թթ) պատերազմի նախաբան։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով կառավարական նամակագրությանը։
Հակամարտությունը Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի կողմից գնահատվել է որպես եզակի հնարավորություն՝ մեծացնելու սեփական սպառազինության արտահանումը մերձավորարևելյան երկրներ։
Ինչպես նշում է թերթը՝ ռազմական նշանակության գնումների հարցով պաշտպանության փոխնախարարը սպառազինության վաճառքի խթանման համար հանդիպել է Կատարի էմիրի և Քուվեյթի պաշտպանության նախարարի հետ։ Որպես պոտենցիալ գնորդներ դիտարկվել են նաև ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Հորդանանը։
Մեծ Բրիտանիան այդ հակամարտությունում ուղարկել է ամենամեծաթիվ զորակազմը Եվրոպայի երկրների շարքում։