Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Գազպրոմը» թույլ չի տալիս իրանական գազը արտահանել դեպի Հայաստան և Վրաստան. ԵՄ-ն պետք է օգնի

Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով և այնուհետև դեպի Եվրամիության երկրներ իրանական գազ տարանցելու ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ և տեխնոլոգիաներ, և այս հարցում կարևոր դեր կարող է խաղալ Եվրամիությունը: Իրանական գազը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Այս նախագիծը կխթանի նաև կովկասյան տարածաշրջանի զարգացմանը՝ մեծ եկամուտներ ապահովելով Հայաստանի և Վրաստահի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի ու Եվրասիայի հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Բահրամ Ամիր Ահմադիանը:

Գլխավոր խոչընդոտներից մեկն այս հարցում, իհարկե, Ռուսաստանի էներգետիկ ազդեցությունն է Հայաստանում: «Ռուսական «Գազպրոմը» թույլ չի տալիս մեզ գազ արտահանել դեպի Հայաստան և Վրաստան»,- անմիջապես նկատում է իրանցի փորձագետը: Բայց մյուս կողմից՝ Ամիր Ահմադիանը համոզված է, որ այս ծրագիրը հնարավոր է կյանքի կոչել, եթե երկու բարեկամ երկրները՝ Իրանն ու Հայաստանը, որոշեն աշխատել միասին այս ոլորտում:

Խնդիրն առավել արդիական է դառնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թեհրան կատարելիք աշխատանքային այցի համատեքստում: Հայաստանի նախագահը օգոստոսի 5-ին մասնակցելու է Իրանի նախագահի պաշտոնում վերընտրված Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Այցի նախօրեին Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց էր տվել իրանական «Շարղ» օրաթերթին՝ խոսելով հայ-իրանական դարավոր բարեկամության, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող տարբեր հարցերի մասին: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ հաջողություն չունեցավ Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա իրանական գազ արտահանելու ծրագիրը, և արդյոք հնարավո՞ր է,  որ շուտով նոր քայլեր ձեռնարկվեն այս ուղղությամբ, Հայաստանի նախագահը պատասխանել էր, որ այս հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում, բայց հայկական կողմը բազմիցս նշել է, որ մենք պատրաստ ենք համագործակցելու և շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին:

«Դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Պարոն Ամիր Ահմադիան, ի՞նչ եք մտածում այս հարցի մասին, հնարավո՞ր է, որ Հայաստանը, Իրանը և շահագրգիռ մյուս կողմերը վերսկսեն քննարկումները իրանական գազը մեր տարածաշրջանով դեպի Եվրոպա տարանցելու նախագծի մասին:

– Սա շատ լավ հարց է: Կարծում եմ, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն այսուհետ ավելի ակտիվ են լինելու, քան նախկինում, որովհետև կա որոշ ներուժ տնտեսական համագործակցության համար: Կարևոր ուղղություններից մեկը համագործակցությունն է էներգետիկ ոլորտում: Իրանը կարող է գազ արտահանել դեպի Հայաստան և Վրաստան: Մենք ունենք մեծ ցանկություն և իրավունք դա անելու, բայց ռուսական «Գազպրոմը» թույլ չի տալիս մեզ գազ արտահանել դեպի Հայաստան և Վրաստան, որովհետև այդ ընկերությունը սեփականացրել է գազի ենթակառուցվածքը Հայաստանում:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հնարավոր է իրագործել այս նախագիծը, եթե Իրանը և Հայաստանը որոշեն գործակցել այս ոլորտում, որովհետև այդ դեպքում Հայաստանը մեծ եկամուտներ կստանա գազի տարանցումից: Սա շատ լավ հնարավորություն է միասին աշխատելու համար: Մենք նաև մտածում ենք Պարսից ծոց-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծովի ավազան տարանցիկ միջանցք ստեղծելու մասին և մեծ ջանքեր ենք գործադրում այս ծրագիրն իրագործելու համար: Մյուս այլընտրանքը տարանցիկ ճանապարհն է Իրանից դեպի Ադրբեջան, Վրաստան և Սև ծովի ավազան: Իրանի կառավարությունը որոշել է աշխատել հարևան պետությունների, ոչ թե օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների հետ, ուստի հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է Իրանի համար:

Այս խնդիրը շատ էական է Իրանի համար, և կարծում եմ, որ Հայաստանի նախագահի այցը Իրան և իր մասնակցությունը երկրորդ ժամկետում ընտրված նախագահ Ռոհանիի երդման արարողությանը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Իրանը և Հայաստանը կզարգացնեն երկկողմ հարաբերությունները փոխադարձ շահի և օգուտների հիման վրա: Մենք համարում ենք Հայաստանը շատ մոտ և բարեկամական երկիր, այդ պատճառով էլ շատ լավ հարաբերություններ ունենք ձեզ հետ: Սա է պատճառը, որ շատ իրանցիներ այցելում են ձեր հրաշալի երկիրը հատկապես Նովրուզի ժամանակ:

Ձեր կարծիքով՝ Իրանն այսօր ունի՞ լուրջ մտադրություն քայլեր ձեռնարկելու Հայաստանի տարածքով գազի տարանցման ծրագիրն իրագործելու ուղղությամբ, թե՞ իրանական կողմը կփորձի այլ ճանապարհներ գտնել իր գազը Եվրոպա հասցնելու համար:

– Խնդիրն այն է, որ կան որոշակի սահմանափակումներ: Ճանապարհներից մեկը Թուրքիան է, մյուսը՝ Կովկասը, բայց Կովկասի տարածքով տարանցելու համար կան լուրջ խոչընդոտներ, մասնավորապես՝ Սև ծովի հատակով գազատար անցկացնելը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում: Ինչպես գիտեք՝ Ռուսաստանը մեծ գումարներ է ծախսել Սև ծովի հատակով «կապույտ հոսք» կոչվող գազախողովակները դեպի Թուրքիա հասցնելու համար: Հետևաբար իրանական գազի տարանցման ծրագիրը շատ թանկարժեք է, առաջին հերթին ներդրումների կարիք կա: Երկրորդ խնդիրը տեխնոլոգիաներն են: Կարծում եմ, որ եվրոպացիները, Եվրոպական միությունը պետք է օգնեն մեզ այս հարցում, որովհետև Իրանի ղեկավարությունը հայտարարել է՝ եթե իրագործվեն միջուկային համաձայնագրի կետերը, Եվրոպական միությունը կվերացնի պատժամիջոցները էներգետիկ ոլորտում: Եվրոպացիները շատ լավ գիտեն, որ իրանական գազն ապագայում մեծ դեր է խաղալու Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Եվ ի դեպ, վերջին ուսումնասիրությունների արդյունքներով Իրանը առաջին երկիրն է աշխարհում իր գազի պաշարներով: Եթե նախկինում Ռուսաստանն էր համարվում գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրը, ապա հիմա Իրանը բարձրացել է առաջին տեղը դասակարգման աղյուսակում:

Այսպիսով, մենք ունենք գազի մեծ պաշարներ արտահանման համար, բայց կա երկու խնդիր: Մեկը ներդրումների հարցն է, մյուսը՝ տեխնոլոգիաների: Եթե Եվրամիությունը ներդրում անի այս ոլորտում, ապա կերաշխավորի իր էներգետիկ անվտանգությունը: Սա նաև շատ կարևոր է Հայաստանի և Վրաստանի համար՝ որպես տարանցիկ երկրներ: Ինչպես տեսնում եք՝ այս նախագիծը շատ կարևոր է կովկասյան տարածաշրջանի զարգացման համար, և Իրանը մեծ ներուժ ունի այս առումով:

Նկատի ունեք, որ Եվրամիությունը պիտի տրամադրի տեխնոլոգիաներ, որպեսզի հնարավոր լինի զարգացնե՞լ այս ծրագիրը:

– Այո, անշուշտ: Եվրոպական միությունը նայում է Կովկասին որպես հարևան տարածաշրջանի, նրանք արդեն իսկ ներդրումներ են անում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Սա բխում է Եվրամիության Հարևանության քաղաքականությունից: Եվրամիության ներկայացուցիչները նախորդ շաբաթ եկել էին Իրան, և մենք քննարկեցինք այս հարցերը նրանց հետ: Ինչպես պարզվեց քննարկումից՝ Եվրամիությունը շահագրգռված է աջակցելու անվտանգությանն ու կայունությանը այս տարածաշրջանում: Կովկասի անվտանգությունն ու կայունությունը կարևոր են եվրոպական երկրների համար, որովհետև, ըստ Հարևանության քաղաքականության, Հարավային Կովկասը համարվում է շատ կարևոր տարածաշրջան համագործակցության համար: Սա շատ կարևոր կապող օղակ է Իրանի ու Եվրամիության միջև: Իրանը հարուստ է էներգետիկ պաշարներով, իսկ Կովկասն ունի աշխարհագրական կարևոր դիրք: Կովկասը կարևոր միջանցք է տրանսպորտային ուղիների և հատկապես էներգետիկ պաշարների տարանցման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում