Առնվազն 8 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիս-արևելքում տեղահանված անձանց համար երկու ճամբարների վրա մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով, փոխանցում է AP-ն։
Հարձակումներից մեկը տեղի է ունեցել նախօրեին, ուշ երեկոյան, մահապարտներից մեկը մտել է Դոլարի ճամբար ու պայթեցրել իրեն, միաժամանակ երկու կին մահապարտներ էլ իրենց պայթեցրել են ճամբարի դարպասների մոտ։ Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 24-ի առավոտյան։