Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայաստանի տնտեսությունը առայժմ զարգանում է իներցիայով

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. հունիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը  2016թ. հունիսի  համեմատ ունեցել է 5.1% աճ, մայիսի համեմատ՝ 9.1% աճ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճը կազմել է 6.1%:

Նշենք, որ 2016թ. հունիսին ՏԱՑ-ը 2015թ. հունիսի համեմատ կազմել է 1.9%, 2016թ. մայիսի համեմատ՝ 12.5%, իսկ 2016թ. հունվար-հունիսը (աճողական) 2015թ. հունվար-հունիսի համեմատ՝ 4.7%:

Ստացվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպերով տնտեսությունն արձանագրում է 1.4%-անոց առաջընթաց:  Որոշակի անկում է գրանցվել տնտեսության վերջին փուլում ամենամեծ ցուցանիշները արձանագրող արդյունաբերության ոլորտում. եթե մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 20%, մայիսին ապրիլի համեմատ՝ 11.2%, ապա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճը  կազմել է 3.8%, իսկ հունիսին մայիսի համեմատ գրեթե 3.5%-անոց անկում է արձանագրվել: Առաջին կիսամյակի արդյունքներով՝ արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 12.4%: Նշենք, որ 2016թ. համապատասխան ժամանակահատվածում արդյունաբերության աճը կազմել է 9.8%:

Գյուղատնտեսության ոլորտում 2016թ. հունիսի նկատմամբ արձանագրվել է 3.4%-անոց աճ: Հունիսին մայիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 200%: Մինչդեռ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ  գյուղատնտեսությունում ունեցել ենք 1.4%-անոց անկում: 2016թ. նախորդ տարվա համեմատ համապատասխան ցուցանիշը աճել էր  3.2%-ով:

Շինարարության ոլորտում վերջին տարիներին արձանագրվող անկման կայուն միտումները շարունակվում են: Չնայած այն բանին, որ հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 28%-անոց աճ, բայց նախորդ տարվա հունիսի նկատմամբ անկումը կազմել է 4.5%, իսկ կիսամյակային առումով  արձանագրվել է 10%-անոց անկում: Նշենք, որ 2016թ.-ին էլ, նախորդի համեմատ, առաջին կիսամյակում  գրեթե 8%-անոց անկում էր:

Առևտրի շրջանառության ոլորտում հունիսին մայիսի նկատմամբ աճը կազմել է 10.4%, 2016թ. հունիսի նկատմամբ՝ շուրջ 12%, իսկ կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ՝ 12.6%: Նշենք, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում  առևտրի շրջանառության առումով  0.3%-անոց անկում է եղել:

Ծառայությունների ոլորտում մայիս ամսվա նկատմամբ արձանագրվել է 4.8%-անոց աճ, նախորդ տարվա հունիսի նկատմամբ՝ ավելի քան 10%-անոց աճ, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ գրեթե 11%-անոց աճ:

Սպառողական գների ինդեքսի առումով ցուցանիշների էական տատանումներ չեն արձանագրվել:

Էլեկտրաէներգիայի արտադրության առումով չնայած մայիս ամսվա համեմատ 1%-անոց անկում է արձանագրվել, բայց նախորդ տարվա հունիսի համեմատ աճը կազմել է  9%, իսկ առաջին կիսամյակի համեմատ՝ ավելի քան 5%: 2016թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է գրեթե 11.5%:

Կիսամյակի կտրվածքով միջին ամսական աշխատավարձը աճել է 1.3%-ով: Ընդ որում, այն շարունակում է նվազել պետական հատվածում, և մասնավորում արձանագրված չնչին աճի շնորհիվ բալանսը դրական է: Անցած տարի միջին ամսական աշխատավարձի աճը կազմել է 2.6%:

Արտաքին առևտրի ոլորտում հունիս ամսին մայիսի նկատմամբ ունեցել ենք 13.4%-անոց անկում, նախորդ տարվա հունիսի նկատմամբ՝ 25%-անոց աճ: Անցած տարվա հունիսին  այս ոլորտում գրեթե  7.5%-անոց անկում էր արձանագրվել, իսկ առաջին կիսամյակում՝ մոտ 3%-անոց աճ: Ընդ որում՝ արտահանման առումով աճը կազմել է 21%, ներմուծման աճը՝ 25.3%: Անցած տարի արտահանման գրեթե 16%-անոց աճ էր և ներմուծման 3.5%-անոց անկում:

Կիսամյակային այս ցուցանիշները գրեթե ոչ մի ոլորտում էական, առաջընթաց տեմպերով աճ չեն արձանագրում: Ինչպես և վերջին տարիներին, տնտեսությունը շարունակում է զարգանալ  թույլ ալիքային տատանումների տեսքով: Որևէ ոլորտում «ճեղքում» չի երևում: Ավելին, արդյունաբերության ոլորտում տևական կայուն աճից հետո որոշակի անկում է արձանագրվել:

Իսկ այն փաստը, որ վերջին տարիներին երկրում աշխատավարձ չի բարձրանում և առաջիկայում չի էլ նախատեսվում՝ խոսում է այն մասին, որ կառավարողները իրենք շատ լավ են հասկանում այս փուլում տնտեսության զարգացման ռեալ հնարավորությունների բացակայության մասին:

Շինարարության ծավալների կայուն անկումը շարունակվում է,  հետևաբար նոր աշխատատեղերի բացման հնարավորությունը չի մեծանում հասկանալի շղթայական հետևանքներով: Գյուղատնտեսությունում առայժմ որևէ առաջընթաց չկա:  Արտաքին առևտրում արտահանման ծավալների որոշակի աճի համեմատ ներմուծումը զարգանում է առաջանցիկ տեմպերով և ոչ տեխնոլոգիաների կամ ժամանակակից սարքավորումների ներկրման հաշվին:

Այն, ինչ կա, կարելի է համարել  իներցիոն զարգացում, որ անգամ մեծ ցանկության դեպքում դժվար է պայմանավորել կառավարության ցուցադրական գործունեությամբ:

 

Լուսանկարները՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում