«Ամեն ինչ հաջող անցավ»,- Բակո Սահակյանի ընտրվելուց հետո ասաց Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանն առաջին անգամ էր նման գործառույթ իրականացնում նոր Սահմանադրության շրջանակներում:
Աշոտ Ղուլյանն ասաց, որ համակարծիք չէ, որ երրորդ անգամ Բակո Սահակյանի առաջադրումը նահանջ էր Արցախի ժողովրդավարության հարցում: «Ես համակարծիք չեմ: Իրավական առումով ոչ մի խոցելի տեղ չկա: Վստահ եղեք, որ եթե այդպիսի բաց լիներ, խորհրդարանում ներկա քաղաքական ուժերը չէին տա իրենց համաձայնությունը Սահակյանի թեկնածությունը առաջադրելու հարցում: Պետք է Սահմանադրությունը ճիշտ կարդալ և ճիշտ ընկալել: Մենք գործ ունենք երկու ժամանակահատվածում համաժողովրդական ընտրություններում ընտրված նախագահի հետ, որը սեպտեմբերին ավարտում է իր լիազորությունների ժամկետը, և սեպտեմբերից խորհրդարանի կողմից ընտրված նախագահը կանցնի իր լիազորություններին»,- ասաց Ղուլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։