Արգենտինայում 7 մարդ դարձել է աննախադեպ ցուրտ եղանակի զոհը։ Ցուրտն իր տիրապետության տալ է առել երկրի տարածքի զգալի մասը։ Այս մասին հայտնում է Diario 26 պորտալը։
Հաղորդվում է, որ երկու անձիք մահացել են Նեուկեն և Միսիոնես նահանգներում ցրտահարությունից։ Երկու զոհերն էլ տարեց մարդիկ են։
Եվս հինգ մարդ մահացել է ոչ թե գերսառչելու, այլ սառնամանիքների հետևանքներից՝ թունավորվելով վառարաններից արձակված շմոլ գազից։ Մահվան դեպքերը գրանցվել են երկրի 5 քաղաքներում։
Սաստիկ ցրտերն Արգենտիայում վրա են հասել անցած շաբաթ։ Սան-Կառլոս-դե-Բարիլոչե քաղաքում սահմանվել է այդ բնակավայրի համար բացարձակ ռեկորդ, ջերմաստիճանը հասել է -25.4-ի։