Կալիֆորնիայում 5-ամյա Արամազդ Անդրեասյանին վերջին հրաժեշտը կտան հուլիսի 18-ին՝ Փասադենա քաղաքի եկեղեցիներից մեկում։ Հոգեհանգստի արարողությունը կսկսվի ժամը 17։ 00-ին։
Արամազդն անհետացել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել մոր հետ հանդիպման՝ երեխային փոխանցելու համար։
Օրեր անց Արամազդի մարմինը հայտնաբերվել էր Կաչումա լճի մոտակայքում՝ Սանտա Բարբարայում։
Նրա հորը 25 տարվա ազատարկում է սպառնում։ Որդու սպանության հարցում նա իր մեղքը չի ճանաչում: