Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նոր հարձակման վտանգը գնալով մեծանում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, ինչո՞վ եք բացատրում վերջին շրջանի միջադեպերը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ ներառյալ հուլիսի 4-ի ռազմական բախումները:

Նախորդ գիշեր տեղի ունեցածը ծայրաստիճան մտահոգիչ է մի քանի պատճառներով: Նախ, սա ամենանշանավոր հարձակումն էր 2016 թ. ապրիլից հետո, քանի որ օգտագործվեցին շատ լուրջ զինատեսակներ: Երկրորդը, տեղի ունեցածը խիստ մտահոգիչ է այն պատճառով, որ Ադրբեջանն իրականացրեց ռազմական հարձակում՝ օգտագործելով ադրբեջանական գյուղը որպես վահան: Հայկական կողմի պատասխանը անհամաչափ էր, անհապաղ և ուժգին: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ բռնությունը կայուն կերպով աճում է, իսկ գալիք ամիսներին Ադրբեջանի նոր հարձակման վտանգը գնալով մեծանում է: Երրորդը, նախորդ գիշերվա իրադարձություններն ուշագրավ էին նաև այն առումով, որ դրանք անմիջապես հաջորդեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի անհաջող մշտադիտարկմանը: Ուստի, սա նաև կապված է դիվանագիտական օրացույցի հետ:

– Նկատի ունեք, որ այս միջադեպերը կարող են կապված լինել Ավստրիայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հնարավոր հանդիպման հետ:

– Ոչ միայն: Դա նաև կապված է հրադադարի ռեժիմի մշտադիտարկումն իրականացնող դիտորդների առաքելության հետ: Նրանք մեկնել էին շփման գիծ՝ մշտադիտարկում իրականացնելու Մարտունիի հատվածում:

– Բայց ո՞րն է Ադրբեջանի կողմից իրադրությունը սրելու տրամաբանությունը:

– Ամբողջ խնդիրն այն է, որ որևէ տրամաբանություն չկա: Ռազմական այս գործողությունները հիմնված չեն ռազմական տրամաբանության վրա: Դրանք կապված են Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների և դիվանագիտական օրակարգի հետ:

– Բայց ո՞ւր են տանում բոլոր այս իրադարձությունները:

– Երկու եզրակացություն կա: Մեկը ռազմական մարտավարությունն է: Ադրբեջանի ռազմավարությունը հետևյալն է՝ մշտապես սրելով ռազմական իրադրությունը շփման գծում, կազմակերպելով փոքր հարձակումներ՝ բթացնել մեր զգոնությունը, Հայաստանին և Արցախին սովորեցնել այս իրավիճակին, ուստի երբ լինի իրական հարձակումը, մենք անմիջապես չենք հասկանա հարձակման ծավալները կամ դրա հետևանքները, մենք կմտածենք, թե սա հերթական փոքր հարձակումն է: Սրա նպատակն է վերադարձնել անակնկալի էլեմենտը կամ անակնկալի բերելու հնարավորությունը:

Երկրորդ եզրակացությունն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հարձակումները և հարձակման սպառնալիքը՝ իր դիրքերը դիվանագիտական գործընթացում ամրապնդելու նպատակով:

– Ուզում եք ասել, որ Ադրբեջանը կրկին պատրաստվում է լայնածավալ հարձակմա՞ն:

– Այո: Պատճառները մի քանիսն են: Նախ, դա չափից ավելի գայթակղիչ է Ադրբեջանի համար, որպեսզի կրկին նույնը չփորձեն անել, որովհետև նրանք կարողացան գրավել և պահել որոշ տարածքներ: Երկրորդը, սա շատ արդյունավետ միջոց է՝ շեղելու հանրության ուշադրությունը Ադրբեջանի ներքին խնդիրներից: Երրորդը, Ադրբեջանին զսպող որևէ գործոն չկա, և նրանք թքած ունեն միջազգային հանրության վրա: Ադրբեջանը հիմա շատ վտանգավոր և անխոհեմ ուղերձ է հղում նաև Մոսկվային, ոչ միայն Արևմուտքին:

– Բայց չէ՞ որ հայկական զինուժը հիմա ավելի լավ է զինված, ավելի լավ է պատրաստված ռազմական հարձակումներին, քան մինչև ապրիլյան իրադարձությունները:

– Այո, և նաև Ադրբեջանը չի կարող անակնկալի բերել հայկական կողմին այնպես, ինչպես արեց 2016 թ. ապրիլին:

– Բացի այդ, ռազմական հարձակումը պարունակում է դիվանագիտական ռիսկեր Բաքվի համար այն իմաստով, որ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մի նոր անհաջող փորձից հետո միջազգային հանրությունը կարող է սկսել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը: Ի՞նչ կասեք այս հանգամանքի մասին:

– Միջազգային հանրությունը կարող է սպառնալ Ադրբեջանին, որ կանի դա: Բայց նորից ուզում եմ վերադառնալ իմ նախորդ մտքին, որ մենք կրկնում ենք նույն սխալը, ինչ Արևմուտքը թույլ տվեց Պուտինի գործողությունները Ղրիմում գնահատելու հարցում: Սխալն այն էր, որ Պուտինից սպասում էին ռացիոնալ, տրամաբանական քայլեր, որոնք իրականում չեղան: Ադրբեջանի պարագայում խնդիրը նույնիսկ ավելի խորն է: Ռազմական գիտությունը և տրամաբանությունը որևէ դեր չեն խաղում Ադրբեջանի գործողություններում, և նրանք առաջնորդվում են ոչ թե բանականությամբ, այլ հույզերով:

– Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում: Նոր զարգացումնե՞ր եք տեսնում:

– Կա որոշակի հակասություն: Բաքուն վերջին տարիներին սերտացրել է իր հարաբերությունները Մոսկվայի հետ՝ մասնավորապես խորացնելով ռազմատեխնիկական համագործակցությունը ռուսական կողմի հետ, և սկսել է ավելի լավ գիտակցել, որ Ռուսաստանն առանցքային դեր ունի ղարաբաղյան հարցում: Բայց միևնույն ժամանակ, Ադրբեջանի ներսում աճում է վառ արտահայտված անվստահությունը Ռուսաստանի հանդեպ: Ադրբեջանը ձևացնում է, թե հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գաղափարով, բայց իրականում դա ընդամենը ձև է Ռուսաստանի հետ խոսելու համար:

– Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին շարունակվում է Հայաստանում գնահատվել՝ որպես ռազմական իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում սրելու փորձ: Դուք համաձա՞յն եք նման տեսակետ ունեցող մարդկանց հետ:

– Կարծում եմ՝ Ռուսաստանի «հավասարակշռման քաղաքականությունը», որն իրականացվում է մի կողմից՝ Հայաստանի հետ հարաբերությունների, մյուս կողմից՝ Ադրբեջանին զենք մատակարարելու միջոցով, շատ վտանգավոր է: Դա վտանգավոր է նույնիսկ տարածաշրջանում ռուսական շահերի համար, բայց ամեն դեպքում Ռուսաստանը հետապնդում է իր շահերը, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ շահերը համընկնեն ՀԱՊԿ-ի կամ դաշնակից Հայաստանի շահերի հետ: Իմ կարծիքով՝ այս քաղաքականությունը ցույց է տալիս, թե որքան սահմանափակ են Ռուսաստանի ուժն ու ազդեցությունը:

– Ռազմական գործողություններից բացի, տեսնո՞ւմ եք այլ միջոցներ՝ կանխելու ռազմական բախումները, կայունացնելու վիճակը հակամարտության գոտում: Հայաստանը կարո՞ղ է հանդես գալ դիվանագիտական նախաձեռնությամբ՝ փորձելով հասնել խաղաղության դիվանագիտական ճանապարհով:

– Եթե անկեղծ լինեմ, ապա նոր եմ վերադարձել Վիեննայից, որտեղ հանդիպել եմ ԵԱՀԿ պաշտոնյաների հետ, և պիտի ասեմ, որ Ադրբեջանի հրաժարումը՝ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ և վերսկսելու դիվանագիտական լուրջ բանակցություններ, նշանակում է, որ Հայաստանի դիվանագիտական հնարավորությունները խիստ սահմանափակ են: Մարտահրավերը Ադրբեջանին խաղաղության գործընթացի մեջ ներգրավելն է, բայց թվում է, թե Ադրբեջանի հիասթափությունը դիվանագիտական գործընթացից միայն ու միայն մեծացնում է ռազմական ճանապարհը դիվանագիտությունից գերադասելու վտանգը:

Գուցե կան բաներ, որոնք մենք կարող ենք անել, մասնավորապես՝ վերանայել մեր դիվանագիտական ռազմավարությունը, բայց միևնույն է, մենք չունենք գործընկեր խաղաղության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում