Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է

Ձախողված դիվանագիտություն, որն արժեցավ տասնյակ հայորդիների կյանքեր

Հայաստանի դիվանագետների աշխատանքի արդյունավետությունն ապացուցում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումների արդյունքները։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ունեցած ելույթում։

Առնվազն տարօրինակ ինքնագնահատական է՝ նմանվող զավեշտի: Նախ՝ բովանդակային առումով Վիեննայում չի եղել մի բան, որը հնարավոր լինի ներկայացնել որպես դիվանագիտական ձեռքբերում, իսկ Սանկտ Պետերբուրգում նույնիսկ փորձ է արվել սրբագրել այն դրականը, որն արձանագրվել է Ավստրիայի մայրաքաղաքում: Բայց եթե նույնիսկ Վիեննայում բեկումնային իրադարձություն է եղել, ապա դա հետևանք է ոչ թե մեր դիվանագետների պրոֆեսիոնալիզմի ու աշխատանքի, այլ քառօրյա պատերազմի, այլ խոսքով՝ հայ զինվորի անձնվիրության:

Այ, մեր դիվանագիտության աշխատանքը կարելի էր դրական գնահատել, եթե կյանքի կոչված լինեին Վիեննայի համաձայնությունները, և հայ-ադրբեջանական սահմանին կայուն խաղաղություն լիներ: Իսկ ավելի գլոբալ առումով մեր դիվանագիտությունը կարող էինք հաջողված համարել, եթե այնպիսի միջազգային իրավաքաղաքական ֆոն ստեղծված լիներ, որը Ադրբեջանի համար անիմաստ կդարձներ պատերազմ սանձազերծելու մտադրությունը:

Մեծ հաշվով՝ խիստ հարաբերական է խոսել հայկական դիվանագիտության, Հայաստանի ինքնաբավ արտաքին քաղաքականության մասին, երբ ակնհայտ է Մոսկվայի, մեղմ ասած, կաշկանդող, թելադրող գործոնը: Եվ դա տեսանելի է բոլոր ուղղություններով:

Հայ-իրանական հարաբերությունները չեն զարգանում իրենց ամբողջ պոտենցիալով, որովհետև դրանք անխուսափելիորեն հանգեցնելու են մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային և նպաստելու են ռուսական կախվածությունից նրա ազատմանը: Հայ-վրացական հարաբերություններն անկաշկանդ չեն, որովհետև մեր հարևան երկիրը Մոսկվայի համար թշնամական երկիր է: Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գլոբալ «խմբագրվում» են Մոսկվայի կողմից: Բրյուսելի հետ նախատեսվող շրջանակային համաձայնագիրն ամբիցիոզ չէ, բայց նույնիսկ այդ կարգավիճակում երաշխավորված չէ դրա ստորագրումը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև: Էլ չասած հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, որոնց միակողմանի բնույթը զարմանք է հարուցում: Դեսպան Ռիչարդ Միլսի ներդրումային առաջարկը ռազմավարական է Հայաստանի զարգացման տեսանկյունից, իսկ հայաստանյան արձագանքի բացակայության խորքերում ռուսական հետքն է:

Մեր ԱԳՆ-ն նմանվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի ֆիլիալի, որն ընդամենը ներկայացուցչական ֆունկցիաներ է կատարում: Մենք, ըստ էության, չունենք ինքնուրույն դիվանագիտություն, և զուր էր Նալբանդյանն այսօր տրտնջում, թե Հայաստանի մի քանի տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություններ աշխատում են 1+1 ռեժիմով (մեկ դեսպան, մեկ դիվանագետ)՝ ֆինանսների բացակայության պատճառով:

Սարգսյան-Նալբանդյան զույգի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանի եվրասիականացմանը՝ կասկածի տակ դնելով անգամ ԱԳՆ-ի գոյության նպատակահարմարությունը: Նման կառույցի վրա անգամ շռայլություն է գումար ծախսելը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում