Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Զի նրանց Աստվածը փողն է

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այս շաբաթ Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, հարուստներին հորդորել է իրենց ունեցվածքը ծառայեցնել նաև երկրի ու ժողովրդի բարօրությանը: Պաշտոնապես 46 տոկոսի հասնող աղքատության ցուցանիշ ունեցող մարզում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը մասնակցել է ամերիկահայ բարերարներ Թրփանջյանների ընտանիքի կողմից Հառիճում կառուցված Թրփանջյան ընծայարանի բացմանը:

Երբ գրեթեվ մեկ ամիս առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մոտավորապես նման կոչով դիմել էր հարուստներին՝ նրանց հորդորելով հանուն հայրենիքի բացել իրենց քսակները, նրա խոսքը մեր օլիգարխիայի ներկայացուցիչներն ընդունեցին ակնհայտ մուննաթով, սվիններով: Իհարկե, նույնը չէ ընթացիկ քաղաքականության մեջ մխրճված և քաղաքական հաշիվներ ունեցող գործչի և այդ ամենից վեր կանգնած Հայրապետի հորդորների բարոյական արժեքը: Դա ինքնին հասկանալի է, բայց նույնն են այդ հորդորների հասցեատերերը, որոնց արժեհամակարգում խոսքը գնահատելի չէ՝ ասված լինի քաղաքական նպատակով, թե հոգևոր հիմքով՝ քրիստոնեական բարձունքից:

Մեր փողատերերը գործարարներ չեն՝ բառի դասական իմաստով: Նրանք մարդիկ են, որոնց ձեռքերում կենտրոնացած են Հայաստանի իշխանությունն ու ֆինանսները, որոնք մեր երկրում շաղկապված են ցինիկության հասնող մակարդակի: Այլ խոսքով՝ Վեհափառի հորդորը հասցեագրված է պաշտոնյաներին և օլիգարխներին՝ մարդկանց, ովքեր պատասխանատու են այսօրվա թշվառության և իրավազրկության համար:

Ի՞նչ հորդոր կարող է ազդել պաշտոնյայի վրա, ով շեղվել է արդարամիտ կառավարման սկզբունքից և աթոռը դարձրել սեփական բարեկեցության և անսանձ իշխանության խորհրդանիշ: Կամ ի՞նչը կարող է ստիպել օլիգարխին իր քսակը բացել հայրենիքի, նրա զինվորի, կարիքավորի համար: Մի՞թե նա աջով գողանում է, որպեսզի ձախով դա արդարաբար բաշխի ժողովրդին:

Չկա ու չի կարող լինել նման բան: Այս մարդիկ չունեն քաղաքական, բարոյական, հոգևոր արժեքներ, փողը նրանց Աստվածն է, այն զենքը, որով նրանք ցուցադրում են իրենց անսահման իշխանությունը, տարբերությունը, առանձնաշնորհությունը հասարակությունից: Փողի օգնությամբ նրանք խրախուսում են ընտրակեղծարարությունն ու զոռբայությունը, մյուս կողմից՝ կտրում են այն մարդու հացը, ով հանդգնել է ապրել «ոչ միայն հացիվի» պատգամով:

Փողն այն պատն է, որով մեր պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց պատնեշել են հասարակությունից, ու մեր քսակատերերին թվում է՝ եթե նրանք բռնեն կարիքավորի ձեռքը, նեցուկ լինեն նեղյալին, ապա իրենցից օտարում են իշխանությունը, մարդկանց վրա իշխելու իրավունքը:

Փողն ու զոռբայությունը դարձել են անսանձ իշխանության խորհրդանիշներ, ու ոչ մի հորդոր արժեք չունի մի էլիտայի համար, որի ձևավորման հիմքում միայն նյութական արժեքն է: Ոչ մի հորդոր պարարտ հող չունի մի հասարակության կյանքում, որը արժեքային խորքային դեգրադացիայի ճահճում է ու մտածում է, որ փողը, միայն փողն է առաջխաղացման ու երջանկության բանաձևը:

Նույնիսկ Եկեղեցին ու Վեհափառը, որ մեր կյանքում խորհրդանշում են հոգևորի ու համազգայինի միասնության խորհուրդը, վաղուց հայտնված են հանրային կյանքի լուսանցքում, ու եթե նույնիսկ Գարեգին Երկրորդի երեկվա խոսքը սրտեր շարժի, ապա դա լինելու է զուտ իրավիճակային լուծում, մեկանգամյա արձագանք:

Սա է մեր տխուր իրականությունը, որի բնութագրիչը ոչ թե մարդու արժանիքն է, այլ նրա քսակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում